Եզեկիէլ մարգարեյի գիրք

12

1Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2Որդի մարդոյ, ի անօրէնութեանց նոցա՝՝ բնակեալ ես դու, որ աչս ունին տեսանելոյ՝ եւ ոչ տեսանեն, եւ ականջս լսելոյ՝ եւ ոչ լսեն. զի դառնացողաց են։ 3Եւ դու, որդի մարդոյ, արա դու հանդերձ գերութեան, եւ վարեաց ի զաւուրս առաջի նոցա, եւ գերեսջիր ի տեղւոջէ քումմէ յայլ տեղի առաջի , զի տեսցեն. քանզի տուն դառնացողաց են։ 4 մերկասցիս զհանդերձս քո՝ իբրեւ զհանդերձ՝՝ գերութեան առաջի աչաց նոցա. եւ դու ելցես ընդ երեկոյս առաջի նոցա, որպէս ելանիցէ գերի։ 5Առաջի աչաց նոցա ծակեա դու քեզ որմ, եւ ելցես ընդ այն. 6առաջի կորակոր գնասցես, գաղտագողի ելանիցես՝՝. ձորձ զգլխով պատիցես, եւ մի՛ տեսանիցես զերկիրն. զի նշանակ ետու զքեզ տանն Իսրայելի։

7Եւ արարի այնպէս ըստ ամենայնի զոր պատուիրեաց ինձ Տէր, արկայ հանդերձ գերութեան զաւուրս՝՝. եւ փորեցի ընդ երեկոյս զորմն ձեռամբ , եւ երթայի գաղտագողի կորակոր առաջի նոցա՝՝։ 8Եւ եղեւ բան Տեառն ընդ առաւօտն ի վերայ իմ եւ ասէ. 9Որդի մարդոյ, ո՞չ ասացին ցքեզ տունդ Իսրայելի՝ տուն դառնացողաց, թէ՝ Զի՞նչ է զոր գործեսդ։ 10Եւ արդ ասա ցնոսա. Այսպէս ասէ Տէր ցիշխանսդ եւ ցառաջնորդս Երուսաղեմի՝՝ եւ ցամենայն տունդ Իսրայելի որ են ի դոցա 11թէ՝ Ես նշանակ արարից ի միջի դորա՝՝. որպէս արարիդ՝ այնպէս դմա. զի ի պանդխտութիւն եւ ի գերութիւն երթիցեն։ 12Եւ իշխանն ի մէջ կորակոր գնասցէ, գաղտագողի շրջեսցի՝՝, զորմն հատեալ ելցէ, զերեսս ծածկեալ գնասցէ, եւ մի՛ տեսցէ զերկիրդ։ 13Եւ արկից զցանց իմ զնովաւ, եւ պատեսցի ի պաշարումն. եւ ածից զնա ի Բաբելոն յերկիրդ Քաղդէացւոց, եւ զդա մի՛ տեսցէ, եւ այդր վախճանեսցի։ 14Եւ զամենայն օգնականս նորա որ շուրջ զնովաւ իցեն եւ պաշտպանս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր զկնի նոցա արձակեցից։ 15Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, ի ցրուելն իմ զնոսա ընդ ազգս, եւ ցանել զնոսա ընդ գաւառս։ 16Եւ թողից ի նոցանէ արս թուով՝ ի սովոյ եւ ի սրոյ եւ ի մահուանէ. զի պատմեսցեն զամենայն անօրէնութիւնս նոցա ի մէջ ազգացն յորս մտանիցեն անդր, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։

17Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 18Որդի մարդոյ, զհաց կարօտութեամբ կերիջիր, եւ զջուր քո տանջանօք եւ նեղութեամբ արբջիր. 19եւ ասասցես ցժողովուրդ երկրին. Այսպէս ասէ Ադոնայի Տէր ցբնակիչս Երուսաղեմի յերկրին Իսրայելի. Զհաց իւրեանց կարօտութեամբ կերիցեն, եւ զջուր ապականութեամբ արբցեն. զի ապականեսցի լրիւ իւրով, զի յամպարշտութեան են ամենայն բնակիչք նորա։ 20Եւ քաղաքք նոցա բնակեալք աւերեսցին, եւ երկիր նոցա յապականութիւն եղիցի, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։

21Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 22Որդի մարդոյ, զի՞նչ է ձեզ առակդ այդ յերկրիդ Իսրայելացւոց զոր ասեն. Հեռի են աւուրքն, եւ կորեան ամենայն։ 23Վասն այդորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Դարձուցից զառակդ զայդ, եւ մի՛ եւս ասասցեն տունդ Իսրայելի զառակդ զայդ. զի խօսեսցիս առ նոսա, թէ՝ Հասեալ են աւուրք եւ պատգամք ամենայն տեսլեանց։ 24Զի ոչ եւս եղիցի ամենայն տեսիլ սուտ, եւ որ խօսիցի ըղձութեամբ շնորհուկս ի մէջ որդւոցն Իսրայելի։ 25Քանզի ես Տէր խօսեցայ զբանս իմ, խօսեցայ եւ արարից, եւ ոչ յերկարեցից. զի յաւուրս ձեր, տուն դառնացողաց, խօսեցայ զբանն, եւ արարից ասէ Ադոնայի Տէր։

26Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 27Որդի մարդոյ, ահաւադիկ տունդ Իսրայելի՝ տուն դառնացողաց՝՝ ասեն. Տեսիլդ զոր տեսանէ դա՝ յաւուրս բազումս, եւ ի ժամանակս հեռաւորս լինելոց է այդ զոր դայդ մարգարէանայ։ 28Վասն այդորիկ ասա ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ոչ եւս յերկարեսցին ամենայն բանք իմ զոր խօսեցայց, այլ զոր խօսեցայց՝ արարից, ասէ Ադոնայի Տէր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)