Եզեկիէլ մարգարեյի գիրք

2

1Եւ ասէր. Որդի մարդոյ, կաց ի վերայ ոտից քոց եւ խօսեցայց ընդ քեզ։ 2Եւ եկն ի վերայ իմ , վերացոյց զիս եւ կանգնեաց կացոյց՝՝ ի վերայ ոտից իմոց. եւ լսէի զի խօսէր նա ընդ իս. 3եւ ասէր. Որդի մարդոյ, ես առաքեցից զքեզ դառնացուցիչ տունդ Իսրայելի, որք դառնացուցին զիս՝՝ ինքեանք եւ հարք իւրեանց, անարգեցին զիս մինչեւ ցայսօր։ 4Որդիք եղջերիկք եւ խստասիրտք են առ որս առաքեմն զքեզ, եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Տէր Տէր. 5Եթէ իցէ կամ սարսեսցեն՝՝, զի դառնացողաց են. եւ կամ բնաւ՝՝ ծանիցեն թէ ես դու ի մէջ նոցա։

6Եւ դու, որդի մարդոյ, մի՛ երկնչիցիս ի նոցանէ, եւ մի՛ յերեսաց նոցա. զի զայրանալով զայրասցին եւ յարիցեն ի վերայ քո, զի՝՝ ի մէջ կարճաց բնակեալ ես դու. մի՛ երկնչիցիս ի բանից նոցա եւ յերեսաց նոցա մի՛ զանգիտիցես, զի տուն դառնացողաց են։ 7Եւ խօսեսցիս ընդ նոսա զբանս զայսոսիկ. եթէ իցէ կամ սարսեսցեն՝՝, զի տուն դառնացողաց են։

8Եւ դու, որդի մարդոյ, լուր բանից զոր խօսիմ ընդ քեզ, մի՛ լինիր դառնացօղ իբրեւ զտուն դառնացողաց. բաց զբերան քո եւ կեր զոր ջամբեցից քեզ։ 9Տեսի, եւ ահա ձեռն ձգեալ առ իս, եւ ի նմա մատեան մի գրոյ. եւ պարզեաց զնա առաջի իմ. եւ էր գրեալ ի նմա ներքոյ եւ արտաքոյ՝ ողբս եւ ձայնս եւ վայս։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)