Եզեկիէլ մարգարեյի գիրք

20

Առ ծերս տանն Իսրայելի։՝՝

1Եւ եղեւ յամին եւթներորդի, յամսեանն հինգերորդի որ օր տասն էր ամսոյն, եկին արք ի ծերոց տանն Իսրայելի հարցանել ի Տեառնէ, եւ նստան առաջի իմ։

2Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 3Որդի մարդոյ, խօսեաց ընդ ծերսդ տանդ Իսրայելի եւ ասասցես ցդոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եթէ հարցանե՞լ գայք դուք առ իս. կենդանի եմ ես եթէ տաց ինչ ձեզ պատասխանի, ասէ Ադոնայի Տէր։ 4Եթէ իցէ խնդրեցի՞ց զվրէժ նոցա՝՝, որդի մարդոյ. զմեղաց հարց դոցա դիր դոցա վկայութիւն, 5եւ ասասցես ցդոսա. Այսպէս Տէր . Յօրէ յորմէհետէ ցանկացայ ես տանդ Իսրայելի, եւ ծանուցայ՝՝ զաւակի տանդ Յակոբու, եւ ծանուցայ նոցա յերկրին , ձեռն ետու՝՝ նոցա եւ ասեմ. Ես եմ Տէր Աստուած ձեր. 6յաւուր ձեռն ետու նոցա՝՝ հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց, յերկիրն զոր պատրաստեցի նոցա, որ բղխէ զկաթն եւ , քաղցր քան զամենայն երկիր՝՝։ 7Եւ ասացի ցնոսա. Իւրաքանչիւր ոք զգարշելիս իւր յաչաց իւրոց ի բաց ընկեսցէ, ի գնացսն Եգիպտացւոց մի՛ պղծիք. ես եմ Տէր Աստուած ձեր։

8Եւ ապստամբեցան յինէն, եւ ոչ կամեցան լսել ինձ. իւրաքանչիւր ոք զգարշելիս իւր յաչաց իւրոց ոչ ընկէց ի բաց, զգնացսն Եգիպտացւոց ոչ թողին, եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ ի վերայ նոցա, կատարել զբարկութիւն իմ ի նոսա ի մէջ Եգիպտացւոցն։ 9Բայց արարի, զի իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց միջի իցեն նոքա, յորս ծանուցայ նոցա առաջի նոցա, հանել զնոսա յերկրէն Եգիպտացւոց։

10Եւ հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց, եւ ածի զնոսա յանապատն. 11եւ ետու նոցա զհրամանս իմ, եւ զիրաւունս իմ ցուցի նոցա, զոր առնիցէ մարդ, եւ կեցցէ ի նոսա։ 12Եւ զշաբաթս իմ ետու նոցա լինել նշանակ ընդ իս եւ ընդ նոսա, ճանաչել նոցա թէ ես եմ Տէր որ սրբեմ զնոսա։ Եւ ասացի ցտունն Իսրայելի յանապատի անդ թէ՝ Ի հրամանս իմ գնացէք, եւ ոչ գնացին. եւ՝ Զիրաւունս իմ պահեցէք, առնել զնոսա, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք։՝՝

13Եւ դառնացուցին զիս տունն Իսրայելի յանապատին. ըստ հրամանաց իմոց ոչ գնացին, եւ զիրաւունս իմ մերժեցին, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք, եւ զշաբաթս իմ պղծեցին յոյժ. եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ յանապատին սատակել զնոսա։ 14Եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն յորոց հանի զնոսա յանդիման նոցա։ 15Եւ ես համբարձի զձեռս իմ ի վերայ նոցա յանապատին, համօրէն չտանել զնոսա յերկիրն զոր ետու նոցա, երկիր որ բղխէ զկաթն եւ , քաղցր քան զամենայն երկիր՝՝։ 16Փոխանակ զի զիրաւունս իմ մերժեցին, եւ ըստ հրամանաց իմոց ոչ գնացին, եւ զշաբաթս իմ , եւ զհետ խորհրդոց սրտից իւրեանց գնացին՝՝։ 17Եւ խնայեաց ի նոսա ակն իմ ջնջել զնոսա. եւ ոչ արարի զնոսա ի վախճան յանապատին։

18Եւ ցնոսա յանապատին. Ըստ կրօնից հարցն ձերոց մի՛ գնայք, եւ զիրաւունս նոցա մի՛ պահէք, ի գնացս նոցա մի՛ խառնակիք եւ՝՝ մի՛ պղծիք. 19ես եմ Տէր Աստուած ձեր. ըստ հրամանաց իմոց գնացէք, եւ զիրաւունս իմ պահեցէք եւ արարէք զնոսա. 20եւ զշաբաթս իմ սրբեցէք, եւ եղիցի նշանակ ընդ իս եւ ընդ ձեզ, ճանաչել ձեզ թէ ես եմ Տէր Աստուած ձեր։

21Դառնացուցին զիս եւ որդիք նոցա, ըստ հրամանաց իմոց ոչ գնացին, եւ իրաւանց իմոց ոչ զգուշացան առնել զնոսա, զոր թէ առնիցէ մարդ՝ կեցցէ նոքօք, եւ զշաբաթս իմ պղծէին. եւ ասացի հեղուլ զսրտմտութիւն իմ ի վերայ նոցա, յանապատին կատարել զբարկութիւն իմ ի վերայ նոցա։ 22Եւ դարձուցի զձեռն իմ ի նոցանէ, եւ արարի, զի անուն իմ ամենեւին մի՛ պղծեսցի առաջի ազգացն, յորոց հանի զնոսա յանդիման նոցա։

23Եւ ես ամբարձի զձեռն իմ ի վերայ նոցա յանապատի անդ, ցրուել զնոսա ընդ ազգս, եւ ցանել զնոսա ընդ գաւառս. 24փոխանակ զի զիրաւունս իմ ոչ արարին, եւ զհրամանս իմ մերժեցին, եւ զշաբաթս իմ պղծեցին, եւ խորհրդոց հարցն իւրեանց էին աչք նոցա։ 25Եւ ես ետու նոցա հրամանս անբարիս, եւ իրաւունս, որովք ոչ կեցցեն։ 26Եւ պղծեցի զնոսա ի պատարագս , ընդ անցանել ինձ ընդ ամենայն՝՝ որ բանայ զարգանդ, զի սատակեցից զնոսա, եւ ծանիցեն եթէ ես եմ Տէր։

27Վասն այդորիկ խօսեաց ընդ տանդ Իսրայելի, որդի մարդոյ, եւ ասասցես ցդոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Մինչեւ ցայսչափ բարկացուցին զիս հարքն ձեր յանցանօքն իւրեանց զոր յանցեան առ իս։ 28Եւ տարայ զնոսա յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տալ նոցա զնա. եւ տեսին անդ զամենայն բլուր բարձր եւ զամենայն ծառ վարսաւոր, եւ զոհեցին դիցն իւրեանց, եւ կարգեցին անդ զոհս պատարագաց իւրեանց՝՝, եւ արկին զխունկս անուշութեան իւրեանց, եւ նուիրեցին անդ զնուէրս իւրեանց։ 29Եւ ասացի ցնոսա. Զի՞ է աբբանայդ այդ յոր դուքդ մտանէք. եւ կոչեցին զանուն նորա Աբբանա,՝՝ մինչեւ ցայսօր ժամանակի։

30Վասն այնորիկ ասա ցտունն Իսրայելի. Այսպէս Տէր Աստուած. Եթէ յանօրէնութիւն՝՝ հարցն ձերոց պղծիք, եւ զհետ գարշելեացն նոցա պոռնկիք, 31եւ ի պտուղս պատարագացն ձերոց յընծայս որդւոցն ձերոց, եւ ի զատուցանել որդւոցն ձերոց՝ ածել զբոցով. պղծիք յամենայն խորհուրդս՝՝ ձեր մինչեւ ցայսօր ժամանակի, եւ ես տայցե՞մ ձեզ պատասխանի, տունդ Իսրայելի. կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ տաց ձեզ պատասխանի։ 32Եւ եթէ անկցի յոգիս ձեր այդ, ոչ լիցի որպէս դուքդ ասէք, եթէ՝ Եղիցուք մեք իբրեւ զհեթանոսս եւ իբրեւ զազգս երկրի պաշտել զփայտս եւ զքարինս։ 33Վասն այդորիկ՝՝ կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, եթէ ոչ հզօր ձեռամբ եւ բարձրացեալ բազկաւ եւ հեղեալ ցասմամբ թագաւորեցից ի վերայ ձեր։ 34Եւ հանից զձեզ յազգաց, եւ ընկալայց զձեզ յաշխարհաց ուր ցրուեալ իցէք ի նոսա, հզօր ձեռամբ եւ բարձրացեալ բազկաւ եւ հեղեալ ցասմամբ։ 35Եւ ածից զձեզ յանապատ ազգացն, եւ դատ եդից անդ ընդ զձեզ դէմ յանդիման։ 36Զոր օրինակ եդի դատ ընդ հարսն ձեր յանապատի յորժամ հանի զնոսա յերկրէն՝՝ Եգիպտացւոց, այնպէս դատեցայց ընդ ձեզ, Տէր Տէր Աստուած՝՝։ 37Եւ անցուցից զձեզ ընդ ցպով իմով, եւ մուծից զձեզ թուով ուխտի իմոյ՝՝։ 38Եւ որոշեցից ի ձէնջ զամպարիշտս զապստամբս. զի ի բնակութենէ՝՝ նոցա հանից զնոսա, եւ յերկիրն Իսրայելի ոչ մտցեն, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր Աստուած։

39Եւ դուք, տունդ Իսրայելի, այսպէս ասէ Տէր Աստուած. Նախ ի բաց ընկեցէք զիւրաքանչիւր զգնացս իւր, եւ ապա թէ լսիցէք՝՝ ինձ, եւ զանուն իմ սուրբ ոչ պղծիցէք պատարագօք ձերովք գնացիւք ձերովք։ 40Զի ի վերայ լերին սրբոյ իմոյ, ի վերայ լերին բարձու Իսրայելի, ասէ Տէր Տէր, անդ ծառայեսցեն ինձ ամենայն Իսրայելի ի սպառ, եւ անդ ընկալայց, եւ անդ այց արարից ընծայից ձերոց՝՝, եւ զպտուղս երախայրեաց ձերոց յամենայն սրբութիւնս ձեր։ 41Ի հոտ անուշից , հանել զձեզ ի ժողովրդոց, եւ ընդունել զձեզ յաշխարհաց ուր ցրուեալն էիք ի նոսա. եւ սուրբ եղէց ի ձեզ յանդիման ժողովրդոց։ 42Եւ ծանիջիք թէ ես եմ Տէր ի տանել զձեզ յերկիրն Իսրայելի, յերկիրն յոր ամբարձի զձեռն իմ տալ զնա հարցն ձերոց։ 43Եւ յիշեսջիք անդ զճանապարհս ձեր, եւ զգնացս ձեր որովք պղծեցայք ի նոսա. կոծեսջիք զերեսս ձեր ի վերայ՝՝ ամենայն անիրաւութեանց ձերոց զոր արարէք։ 44Եւ ծանիջիք թէ ես եմ , առնել ձեզ զայն այնպէս. զի մի՛ անուն իմ պղծեսցի՝՝ ըստ ճանապարհաց ձերոց չարաց եւ ըստ ապականեալ ձերոց, ասէ Ադոնայի Տէր։

45Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 46Որդի մարդոյ, հաստատեա զերեսս ի Թեման, եւ ի Դագովն. եւ մարգարեաց ի վերայ իշխանին Նագեբայ՝՝. 47եւ ասասցես Նագեբայ. Լուր զպատգամս Տեառն. այսպէս ասէ Տէր Տէր Աստուած. Ահաւասիկ ես հարից զքէն հուր, եւ կերիցէ ի քեզ զամենայն փայտ դալար եւ զամենայն փայտ չոր, եւ ոչ շիջցի բոցն բորբոքեալ, եւ այրեսցին ի նմա ամենայն յարեւելից մինչեւ ի հիւսիսի։ 48Եւ ծանիցէ ամենայն մարմին, եթէ ես Տէր վառեցի զնա եւ ոչ շիջցի։ 49Եւ ասեմ. Քաւ լիցի, Տէր Տէր։ Նոքա ասեն ցիս. Ո՞չ ապաքէն է այդ որ ասիդ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)