Եզեկիէլ մարգարեյի գիրք

21

1Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2Վասն այդորիկ մարգարեաց, որդի մարդոյ, եւ՝՝ հաստատեա զերեսս քո ի վերայ Երուսաղեմի. եւ հայեաց ի սրբութիւնս նոցա, եւ մարգարէասցիս ի վերայ երկրին Իսրայելի, 3եւ ասասցես ցերկիրն Իսրայելի. Այսպէս ասէ Տէր Տէր ՝՝. Ահաւասիկ ես ի վերայ քո, եւ մերկացից զվաղակաւորն իմ ի պատենից իւրոց, եւ սատակեցից ի միջոյ զանիրաւն եւ զանօրէնն։ 4Փոխանակ զի սատակեցից ի զանիրաւն եւ զանօրէնն, վասն այնորիկ ելցէ վաղակաւորն իմ ի պատենից իւրոց ի վերայ ամենայն ՝ յարեւելից մինչեւ ի հիւսիսի։ 5Եւ ծանիցէ ամենայն մարմին թէ ես Տէր մերկացի զվաղակաւորն իմ ի պատենից իւրոց, եւ անդրէն ոչ եւս դարձցի։ 6Եւ դու, որդի մարդոյ, հեծեծեսջիր բեկեալ միջով քով, եւ հեծեծեսջիր ցաւովք յանդիման նոցա։ 7Եւ եղիցի թէ ասիցեն ցքեզ. Վասն է՞ր հեծես, ասասցես. Զի բօթ լուայ, եւ գալոց է. եւ բեկցին ամենայն սիրտք, եւ ամենայն ձեռք լքցին, եւ ցամաքեսցի մարմին եւ ամենայն շունչ, եւ ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ՝՝. ահաւասիկ գայ եւ եղիցի, Տէր Տէր Աստուած՝՝։

8Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 9Որդի մարդոյ, մարգարեաց եւ ասասցես. Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Եւ ասասցես. Սուր, սրեաց եւ զայրացիր. 10զի սպանցես զսպանումն՝ սրեաց, ջինջ լեր, պատրաստեաց ի հաշումն, կոտորեա, արհամարհեա. որդեակ իմ, յապաւեա զամենայն ծառ։ 11Եւ ետ զնա ի պատրաստ, ունել ի ձեռին իւրում. սրեցաւ, պատրաստ է սուրն տալ՝՝ ի ձեռս կոտորչի։ 12Ձայն առ, ճիչ բարձ, որդի մարդոյ. զի եկն եհաս այն ի վերայ ժողովրդեան իմոյ, եւ ի վերայ իշխանացն . պանդուխտք եղիցին, քանզի եհաս սուրն՝՝ ի վերայ ժողովրդեան իմոյ. վասն ծափս հար ձեռամբ քով, զի արդարացաւ։ 13Եւ զի՞նչ է, ապրիցի՞ ազգն. ոչ եղիցի՝՝, ասէ Տէր Տէր։ 14Եւ դու, որդի մարդոյ, մարգարեաց, ծափս հար . կրկնեա զսուրն, զի երրորդ սուրն վիրաւորաց է. սուր վիրաւորացն սաստկացեալ է, եւ զարհուրեցուսցէ զնոսա. 15զի բեկցին սիրտք իւրեանց, բազմասցին տկարացեալք յամենայն դրունս նոցա, զի մատնեցան ի սպանումն սրոյ. գեղեցկացաւ ի փայլիւն, պիտանի եղեւ ի սպանումն։ 16Շրջեաց, յածեաց, սրեաց յաջմէ եւ յահեկէ. զի ուր քո երեսք զարթիցեն՝՝, 17եւ ես անդ ծափս հարից կայթեցից, եւ արձակեցից զբարբառ՝՝ իմ. ես Տէր խօսեցայ։

18Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 19Եւ դու, որդի մարդոյ, պատրաստեա դու քեզ երկուս ճանապարհս, մտանել սրոյ արքային Բաբելացւոց, զի ի միոջէ աշխարհէ երկու առաջք. եւ ձեռն պատրաստել ի գլուխ ճանապարհի քաղաքին. ի սկզբան ճանապարհին կարգեսցիս։ 20Եւ դու պատրաստեա եւ յարդարեա՝՝ ճանապարհ մտանել սրոյն ընդ Ռաբովթ որդւոցն Ամոնայ ի վերայ Հրէաստանի, եւ ի վերայ ի մէջ նորա՝՝։

21 եկեսցէ կացցէ՝՝ արքայն ի վերայ հին՝՝ ճանապարհին, ի գլուխ երկուց ճանապարհաց, հմայս հմայել, գաւազանս ընկենուլ, հարցումն հարցանել ի դրօշելոց, լերդահմայ լինել։ 22Ընդ աջմէ իւրմէ ելին նմա հմայքն ի վերայ Երուսաղեմի, պատնէշ, բերանալիր գոչել, բարձրացուցանել զձայն աղաղակի. խից ի վերայ դրանց նորա, եւ արկանել հող եւ շինել նետակալս։ 23Եւ նա նոցա այնպէս թուիցի՝ որպէս հմայիցէ ոք հմայս առաջի նոցա, եւ եւթներորդիցէ նոցա եւթներորդս, եւ ինքն յուշ արասցէ զանիրաւութիւնս նոցա յիշել՝՝։ 24Վասն այնորիկ այսպէս Տէր Տէր Աստուած՝՝. Փոխանակ զի յուշ արարէք զանիրաւութիւնս ձեր, ի յայտնել ամպարշտութեանցն ձերոց, յերեւել մեղացն ձերոց՝ յամենայն ամպարշտութիւնս ձեր եւ ի՝՝ գնացս ձեր, փոխանակ զի դուք ինքնին ՝ ի նոսին սատակեսջիք՝՝։ 25Եւ դու, պիղծ եւ անօրէն իշխանդ Իսրայելի, որոյ եկեալ է վախճանի ի ժամանակի , 26այսպէս ասէ Տէր Տէր. Ի բաց առ ի քէն զխոյրդ եւ հան զպսակդ, զի այդ ոչ այդպէս վճարեսցի. խոնարհեցուցեր զբարձրացեալն, եւ բարձրացուցեր զխոնարն. 27 անիրաւութիւն յանիրաւութեանց վերայ՝՝ եդից զնա. եւ այդ ոչ այդպէս եղիցի, մինչեւ որում անկն է, եւ տաց ի ձեռս նորա՝՝։

28Եւ դու, որդի մարդոյ, մարգարեաց եւ ասասցես. Այսպէս Տէր Տէր Աստուած՝ ցորդիսն Ամոնայ, եւ վասն նախատանացն նոցա, ասասցես. Սուր՝ հանեալ ի սպանումն, մերկացեալ ի վախճան։ 29Զարթիր զի փայլեսցես տեսլեամբ նանրութեան, եւ ի հմայել հմայս ստութեան, մատնել զնա քեզ, ի պարանոցս վիրաւորացն անօրինացն, որոց եկեալ հասեալ է օր վախճանի ի ժամանակի անիրաւութեան։ 30Դարձ անդրէն, մի՛ աստէն լուծանիր ի տեղւոջ յորում ծնեալդ ես. անդրէն յերկրին քում՝՝ դատեցայց զքեզ. 31եւ հեղից ի վերայ քո զբարկութիւն իմ. հրով բարկութեան իմոյ փչեցից ի քեզ, եւ մատնեցից զքեզ ի ձեռս բարբարոսաց՝ որ գործեն զապականութիւն՝՝։ 32Եւ եղիցես կերակուր հրոյ, եւ արիւն քո եղիցի ի մէջ երկրի քո, եւ յիշատակ քո մի՛ գտցի. զի ես Տէր խօսեցայ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)