Եզեկիէլ մարգարեյի գիրք

3

1Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, զոր ինչ գտանես ի դմա՝ կեր. կեր մանր զմատեանդ զայդ, եւ գնա եւ խօսեաց ընդ որդիսն Իսրայելի։ 2Եբաց զբերան իմ, եւ ջամբեաց զմատեանն. 3եւ ասէ ցիս. Որդի , բերան քո կերիցէ, եւ որովայն քո լցցի ի մատենէ այտի որ տուաւ քեզ։ Կերայ՝՝ զայն, եւ եղեւ ի բերանի իմ իբրեւ զքաղցրութիւն մեղու։ 4Եւ ասէ ցիս. Որդի մարդոյ, գնա դու եւ մուտ ի տունն Իսրայելի, եւ խօսեսցիս առ նոսա զպատգամս իմ։ 5Զի ոչ եթէ առ խորախօս ծանրալեզու առաքեսցիս առ տունն Իսրայելի. 6եւ ոչ առ ժողովուրդս այլազգիս կամ այլալեզուս, եւ ոչ առ՝՝ թանձրալեզուս զորոց ոչ լսիցես զբանս նոցա. զի թէ առ այնպիսիսն առաքէի զքեզ, սակայն եւ նոքա լսէին քեզ։ 7Այլ տունն Իսրայելի ոչ հաւանին լսել քեզ, քանզի ոչ կամին լսել ինձ. զի ամենայն տունն հակառակօղք եւ խստասիրտք են։ 8Եւ ահաւասիկ արարի զդէմս քո հաստատուն առաջի երեսաց նոցա. զյաղթութիւն քո զօրացուցից առաջի հակառակութեան նոցա. 9եւ եղիցի յամենայն հաստատուն իբրեւ զվէմ յաղթութիւն՝՝ քո. մի՛ երկնչիր ի նոցանէ, եւ մի՛ զանգիտիցես յերեսաց նոցա. զի դառնացողաց են։

10Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, զամենայն զբանս զոր խօսեցայ ընդ քեզ, լուր ականջովք քովք, եւ դիր ի սրտի քում. 11եւ երթ մուտ ի մէջ գերութեանն, առ որդիս ժողովրդեան քո, խօսեսցիս ընդ նոսա եւ ասասցես. Այսպէս ասէ Տէր Տէր. եթէ իցէ լուիցեն անսայցեն։

12Եւ վերացոյց զիս , եւ լուայ զկնի իմ ձայն շարժման մեծի, որ ասէին.՝՝ Օրհնեալ են Տեառն ի տեղւոջէ իւրմէ. 13 տեսի՝ ձայն թեւոց գազանացն՝՝ սաւառնելոց ընդ միմեանս եւ ձայն անուոցն զհետ նոցա, եւ շարժման։ 14Եւ Տեառն՝՝ վերացոյց զիս եւ բարձրացոյց, եւ համբարձեալ ի դիմել հոգւոյն իմոյ՝՝, եւ ձեռն Տեառն եղեւ ի վերայ իմ զօրութեամբ. 15 մտի վերամբարձ ի մէջ գերութեանն, եւ շրջեցայ առ բնակչօքն Քոբար գետոյ՝ որ էին անդ. եւ նստայ աւուրս եւթն դադարեալ՝՝ ի մէջ նոցա։

16Եւ եղեւ յետ եւթն աւուրն, եղեւ բան Տեառն առ իս, եւ ասէ. 17Որդի մարդոյ, դէտ կացուցի զքեզ տանդ Իսրայելի. եւ լուիցես յինէն զպատգամս, սպառնասցես նոցա իբրեւ՝՝ յինէն։ 18Յորժամ ասիցեմ ցանօրէնն թէ՝ Մահու մեռանիցիս, եւ դու ոչ զգուշացուցանիցես նմա, եւ ոչ խօսեսցիս զգուշանալ անօրինին եւ դառնալ ի ճանապարհաց իւրոց չարեաց եւ կեալ, անօրէնն այն յանօրէնութեան իւրում մեռցի, եւ զարիւն նորա ի ձեռաց քոց խնդրեցից։ 19Իսկ եթէ դու զգուշացուցանիցես անօրինին, եւ նա ոչ դարձցի յանօրէնութենէ իւրմէ եւ ի ճանապարհէ , անօրէնն այն յանօրէնութեան իւրում մեռցի, եւ դու զանձն քո ապրեցուսցես։ 20Եւ յորժամ դարձցի արդարն յարդարութեանց իւրոց եւ արասցէ յանցանս, տանջանս զգլխով՝՝ նորա, ինքն . քանզի ոչ եթէ՝՝ յիշեսցին արդարութիւնք նորա զոր արար. բայց քանզի դու ոչ զգուշացուցեր նմա,՝՝ զարիւն նորա ի ձեռաց քոց խնդրեցից։ 21Ապա եթէ դու զգուշացուցանիցես զարդարն զի մի՛ մեղիցէ կելով կեցցէ, զի դու զգուշացուցեր նմա. եւ դու զանձն քո ապրեցուսցես։

22Եւ եղեւ ի վերայ իմ անդ ձեռն Տեառն, եւ ասէ ցիս. Արի եւ ել դու ի դաշտ անդր, եւ անդ խօսեցայց ընդ քեզ։ 23Յարեայ եւ ելի ի դաշտ անդր. եւ ահա իջեալ կային անդ փառքն Տեառն, իբրեւ զտեսիլն եւ՝՝ զփառսն զոր տեսի առ ափն Քոբար գետոյ. եւ անկայ ի վերայ երեսաց իմոց։ 24Եւ եկն ի վերայ իմ Հոգի, եւ կացոյց զիս ի վերայ ոտից իմոց, եւ խօսեցաւ ընդ իս եւ ասէ. Մուտ եւ արգելիր ի մէջ տան քո։ 25Եւ դու, որդի մարդոյ, ահաւադիկ տուեալ են ի վերայ քո կապանք, եւ կապեսցեն զքեզ նոքօք. եւ ոչ ի միջոյ նոցա։ 26Եւ զլեզու քո կապեցից ի քիմս քո, եւ եղիջիր դու համր. եւ ոչ եղիցիս դու նոցա իբրեւ զայր մի յանդիմանիչ, զի տուն դառնացողաց են։ 27Եւ յորժամ խօսիցիմ ընդ քեզ, բացից զբերան քո, եւ ասասցես ցնոսա. Այսպէս ասէ Ադոնայի Տէր Տէր. Որ լսելոցն իցէ՝ լուիցէ, եւ որ արհամարհելոցն իցէ՝ արհամարհեսցէ. քանզի տուն դառնացողաց են։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)