Եզեկիէլ մարգարեյի գիրք

35

Ի վերայ Եդովմայեցւոցն։՝՝

1Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2Որդի մարդոյ, դարձո զերեսս քո ի վերայ լերինդ Սէիրայ, եւ մարգարեաց ի վերայ դորա, 3եւ ասասցես ցդա. Այսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ի վերայ քո, լեառնդ Սէիր, եւ ձգեցից զձեռն իմ ի քեզ, եւ տաց զքեզ յանապատ՝ եւ աւերեսցիս. 4եւ զքաղաքս քո յաւեր դարձուցից, եւ եղիցիս աւերակ, եւ ծանիցես թէ ես եմ Տէր։

5Փոխանակ զի եղեր ի թշնամութիւն յաւիտենից, դարանակալ նստէիր նենգութեամբ տանն Իսրայելի, ի ձեռն թշնամեաց սրոյ ի ժամանակի նեղութեան՝՝, ի ժամանակի անիրաւութեան յետին վախճանի, 6վասն այնորիկ կենդանի եմ ես, ասէ Տէր , եթէ ոչ յարիւն մեղար՝՝, եւ արիւն հալածեսցէ , եւ զարիւնն զոր ատեցեր՝ նոյն՝՝ արիւն հալածեսցէ զքեզ։ 7Եւ տաց զլեառնդ Սէիր յաւերակ եւ յանապատ, եւ կորուսից ի զմարդ եւ զանասուն. 8եւ լցից զլերինս վիրաւորօք քովք՝՝, զբլուրս քո եւ զձորս քո, եւ դաշտս քո վիրաւորեալք ի սրոյ անկցին ի քեզ։ 9Յաւերակ յաւիտենից եդից զքեզ. եւ քաղաքք քո ոչ եւս շինեսցին, եւ ծանիցեն թէ ես եմ Տէր։

10Փոխանակ ասելոյն թէ՝ Երկու ազգքն եւ երկու աշխարհք իմ եղիցին, եւ ժառանգեցից զնոսա, (եւ Տէր անդ էր.) 11վասն այնորիկ կենդանի եմ ես, ասէ Տէր Տէր. եւ արարից ընդ քեզ ըստ թշնամութեան քում, եւ ըստ նախանձուն քում զոր արարեր ատել զնոսա, եւ քեզ յորժամ դատեցայց զքեզ. 12եւ ծանիցես թէ ես եմ Տէր. լուայ զձայն հայհոյութեանց քոց զի ասէիր, թէ լերինք Իսրայելի աւերակք՝ մեզ տուեալ են ի կերակուր. 13եւ մեծաբանեցեր ի վերայ իմ բերանովք քովք, եւ հնչեցէք առ իս զբանս ձեր, եւ ես լուայ։

14Այսպէս ասէ Տէր Տէր. Յուրախութիւն ամենայն երկրի՝ արարից զքեզ յաւերակ։ 15Փոխանակ զի ոտնհար եղեր ժառանգութեան տանն Իսրայելի՝ զի ապականեցաւ, 16նոյնպէս արարից զքեզ, եւ եղիցիս աւերակ, լեառնդ Սէիր, եւ Իդովմա սատակեսցի՝՝, եւ ծանիցես թէ ես եմ ՏԷր նոցա՝՝։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)