Եզեկիէլ մարգարեյի գիրք

5

1Եւ դու, որդի մարդոյ, ա՛ռ քեզ սուսեր , սուր քան զսրբիչ՝՝ վարսավիրայից. ստանայցես զայն քեզ, եւ ածիցես զայն զգլխով քով եւ զմօրուօք. եւ առցես կշիռս կշռեսցես զնոսա։ 2Զչորրորդ՝՝ մասնն հրով այրեսցես ի մէջ քաղաքին, ըստ լրութեան աւուրցն արգելանին. զչորրորդ մասնն կոտորեսցես սրով շուրջ զնովաւ. զչորրորդ մասնն հոսեսցես հողմոյ, եւ սուր արձակեցից զկնի նորա։ 3Եւ առցես անտի սակաւ ինչ թուով, եւ ծրարեսցես ի մեկնոցի քում։ 4Եւ դարձեալ առցես անտի եւ ընկեսցես ի մէջ հրոյ, եւ այրեսցես զնոսա ի հուր, եւ անտի ելցէ հուր եւ ասասցես՝՝ ամենայն տանն Իսրայելի.

5Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Այս այն է զոր եդի ի մէջ հեթանոսաց զդա, եւ որ շուրջ զդովաւ գաւառք։ 6Զի փոխեցին զիրաւունս իմ ընդ անիրաւութեանն հեթանոսաց, եւ զօրէնս իմ ընդ օրէնս աշխարհացն՝՝ որ շուրջ էին զնովաւ. զի զիրաւունս իմ մերժեցին, եւ յօրէնս իմ ոչ գնացին։ 7Վասն այսորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Փոխանակ պատճառք ձեր յազգացդ են՝՝ որ շուրջ են զձեւք, եւ յօրէնս իմ ոչ գնացէք, եւ զիրաւունս իմ ոչ արարէք, այլ եւ ոչ ըստ իրաւանցն հեթանոսաց՝ որ շուրջ են զձեւք՝ արարէք, 8վասն այսորիկ այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ահաւասիկ ես ի վերայ քո, եւ արարից ի միջի քում առաջի ազգացդ։ 9Եւ արարից ընդ քեզ՝ զոր ոչ երբեք արարի, եւ ոչ այլ եւս նմին նման արարից ըստ ամենայն պղծութեանցն քոց։ 10Վասն այնորիկ հարք կերիցեն զորդիս ի միջի քում, եւ որդիք կերիցեն զհարս. եւ արարից ի քեզ դատաստանս, եւ ցրուեցից զամենայն մնացորդս քո ընդ ամենայն հողմս։ 11Վասն այդորիկ կենդանի եմ ես, ասէ Ադոնայի Տէր, փոխանակ զի զսրբութիւնս իմ պղծեցեր ամենայն գարշելեօքն քովք, եւ ամենայն պղծալից պաշտամամբքն քովք, եւ ես մերժեցից զքեզ, եւ ոչ խնայեսցէ ի քեզ ակն իմ, եւ ոչ ողորմեցայց քեզ։ 12Չորիր մասն քո մահու սպառեսցի, եւ չորիր մասն քո՝՝ սովով վախճանեսցի ի միջի քում. չորիր մասն քո շուրջ զքեւ ի սուր անկցի, զչորիր մասն քո ընդ ամենայն հողմս ցրուեցից, եւ սուր արձակեցից զկնի նոցա։ 13Եւ կատարեսցի բարկութեան իմոյ՝՝ ի վերայ նոցա, եւ մխիթարեցայց. եւ ծանիցեն զի ես Տէր խօսեցայ նախանձու իմով՝ ի կատարել ինձ զբարկութիւն իմ ի վերայ նոցա։ 14Եւ եդից զքեզ յանապատ եւ ի նախատինս հեթանոսաց որ շուրջ զքեւ իցեն՝ եւ զդստերս քո շուրջ զքեւ՝՝ առաջի ամենայն անցաւորաց ճանապարհի։ 15Եւ եղիցես հեծեծելի եւ եղկելի, ծաղր եւ երեւոյթ ի մէջ ազգացն որ շուրջ զքեւ իցեն, յառնել ինձ ի քեզ դատաստանս բարկութեամբ եւ սրտմտութեամբ եւ վրէժխնդրութեամբ ցասման. ես Տէր խօսեցայ։ 16Ի յարձակել ինձ զչարաչար զնետս իմ սովոյ ի վերայ նոցա, եւ եղիցին ի սատակումն. արձակեցից ի վերայ նոցա՝՝, եւ սով գումարեցից ի վերայ ձեր, խորտակեցից զհաստատութիւն հացի քո։ 17Եւ առաքեցից ի քո սով եւ գազանս չարս, պատժեցից զքեզ. եւ մահ եւ արիւն անցցեն ի քեզ, եւ ածից շուրջ զքեւ սուր, զի ես Տէր խօսեցայ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)