Եզեկիէլ մարգարեյի գիրք

6

1Եւ եղեւ բան Տեառն առ իս եւ ասէ. 2Որդի մարդոյ, հաստատեա զերեսս քո ի վերայ լերանցդ Իսրայելի, մարգարեաց ի վերայ դոցա, 3եւ ասասցես. Լերինք Իսրայելի, լուարուք զպատգամս Ադոնայի Տեառն. այսպէս ասէ Ադոնայի Տէր ցլերինս եւ ցբլուրս եւ ցձորս եւ ցդաշտս. Ահաւադիկ ես ածեմ ի վերայ ձեր սուր, ապականեսցին ՝՝ ձեր. 4եւ կործանեսցին սեղանք ձեր, եւ խորտակեսցին մեհեանք ձեր. եւ տապաստ արկից զվիրաւորս ձեր առաջի կռոց ձերոց։ 5Եւ դի թաւալ կացուցից զորդիսդ Իսրայելի առաջի պատկերաց ձերոց. եւ ցրուեցից զոսկերս ձեր շուրջ զսեղանովք ձերովք։ 6Յամենայն բնակութեան ձերում քաղաքք աւերեսցին, եւ բարձունք ապականեսցին, զի ջնջեսցին եւ պակասեսցին սեղանք ձեր, եւ խորտակեսցին եւ դադարեսցեն ձեր, եւ բարձցին մեհեանք ձեր, եւ ջնջեսցին գործք ձեռաց ձերոց. 7եւ անկցին վիրաւորք ի միջի ձերում, եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։

8Եւ թողից ի ձէնջ ապրեալս ի սրոյ ի մէջ ազգաց ի վարատման ձերում ի մէջ աշխարհաց։ 9Եւ յիշեսցեն զիս ապրեալքն ձեր ի մէջ ազգաց ուր գերեցան ի . զի երդուայ ես՝՝ սրտի նոցա շնացելոյ եւ ապստամբելոյ յինէն, եւ աչաց նոցա պոռնկացելոց գնացիցն իւրեանց, եւ կոծեսցին յերեսս իւրեանց, վասն չարեացն զոր արարին յամենայն գարշելիսն իւրեանց եւ յամենայն ի գնացս իւրեանց՝՝։ 10Եւ ծանիցեն թէ ես եմ Տէր, եւ ոչ ի զուր ինչ խօսեցայ առնել ընդ նոսա զայս ամենայն չարիս։ 11Այսպէս ասէ Ադոնայի Տէր. Ծափս հար ձեռամբ, եւ դոփեա ոտամբ, եւ ասասցես. Վա՛շ վա՛շ ի գարշելեացն եւ չարեաց՝՝ տանն Իսրայելի, զի սրով եւ մահուամբ եւ սովով անկցին։ 12Հեռաւորն մահու վախճանեսցի, եւ մերձաւորն սրով անկցի, եւ մնացեալն եւ պաշարեալն սովով սատակեսցին, եւ կատարեցից զբարկութիւն իմ ի վերայ նոցա։ 13 ծանիցեն թէ ես եմ Տէր, յորժամ անկցին ձեր ի մէջ ձերոց, շուրջ ձերովք, ի վերայ ամենայն բլրոցն բարձանց եւ յամենայն գլուխս լերանց, եւ ի ներքոյ ամենայն վարսաւոր ծառոց, եւ ի ներքոյ ամենայն ամուր կաղնեաց՝ ուր արկանէին խունկս ամենայն կռոցն իւրեանց։ 14Եւ ձգեցից զձեռն իմ ի վերայ նոցա, եւ եդից զերկիրն յապականութիւն եւ ի սատակումն յանապատէն Դեբղաթայ յամենայն բնակութեան նոցա. եւ ծանիջիք թէ ես եմ Տէր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)