Ծննդոց

45

1Եւ ոչ կարաց Յովսէփ ժոյժ առնել առաջի ամենեցուն որ շուրջ զնովաւն , այլ ասէ՝՝. Հանէք զամենեսին արտաքս յինէն։ Եւ չկայր եւս ոք անդ առ նմա, յորժամ ետ ծանօթս եղբարցն իւրոց։ 2Եւ բարձեալ լալով հանդերձ՝ մինչ լուան Եգիպտացիքն, եւ ազդ եղեւ ի փարաւոնի։ 3Ասէ Յովսէփ ցեղբարսն իւր. Ես եմ Յովսէփ. արդարեւ տակաւին կենդանի՞ իցէ իմ։ Եւ ոչ կարէին եղբարքն նորա տալ նմա պատասխանի, զի խռովեցան յերեսաց նորա։ 4Ասէ Յովսէփ ցեղբարսն. Մօտ եկայք առ իս։ Եւ չոգան մօտ։ Եւ ասէ. Ես եմ Յովսէփ եղբայրն ձեր, զոր դուք վաճառեցէք յԵգիպտոս։ 5Բայց մի՛ ինչ տրտմիք, եւ մի՛ խիստ թուեսցի ձեզ զի վաճառեցէք զիս այսր. քանզի ի փրկութիւն առաքեաց զիս առաջի ձեր։ 6Զի այս երկրորդ ամ է սովոյս ի վերայ երկրի, այլեւս հինգ ամ՝ յորս ոչ լինիցի վար, եւ ոչ հունձ։ 7Եւ զիս առաքեաց Աստուած առաջի ձեր առ ի թողլոյ ձեզ զաւակ յերկրի, կերակրել զձեր՝՝ մնացորդս մեծամեծս։ 8Եւ արդ ոչ եթէ դուք առաքեցէք զիս այսր, այլ Աստուած. եւ արար զիս հայր փարաւոնի եւ տէր ամենայն տան նորա, եւ ամենայն երկրիս Եգիպտացւոց։ 9Արդ փութացեալ ելէք առ հայրն իմ եւ ասացէք ցնա. Այսպէս ասէ որդի քո Յովսէփ. Արար զիս Աստուած տէր ամենայն երկրիս Եգիպտացւոց. արդ եկ էջ առ իս, եւ մի՛ հեղգար։ 10Եւ բնակեսցես յերկրիս Գեսեմ՝ յԱրաբիա, եւ եղիցես մօտ առ իս, դու եւ որդիք քո եւ որդիք որդւոց քոց, եւ ոչխար քո եւ արջառ քո եւ որ ինչ քո իցէ։ 11Եւ կերակրեցից զքեզ անդ. զի այլ եւս հինգ ամ կայ սովոյս. զի ՛ սատակիցիս, դու եւ որդիք քո եւ ամենայն ստացուածք քո՝՝։ 12Ահաւասիկ աչք ձեր տեսանեն եւ աչք Բենիամինի եղբօր իմոյ, զի բերան իմ խօսի ընդ ձեզ։ 13Արդ պատմեցէք հօր իմում զամենայն զփառս իմ որ են յԵգիպտոս, եւ որչափ ինչ տեսէք դուք. եւ փութացեալ իջուցէք զհայրն իմ այսր։ 14Եւ անկեալ ի վերայ պարանոցին Բենիամինի եղբօր իւրոյ ելաց, եւ Բենիամին ելաց ի վերայ պարանոցի նորա։ 15Եւ համբուրեաց զամենայն եղբարսն իւր, եւ ելաց ի վերայ նոցա. յետ այնորիկ խօսեցան եղբարք նորա ընդ նմա։

16Եւ հնչեաց համբաւն ի տուն փարաւոնի, եւ ասեն. Եկին եղբարք Յովսեփու։ Ուրախ եղեւ փարաւոն եւ ծառայք նորա։ 17Ասէ փարաւոն ցՅովսէփ. Ասա ցեղբարս քո. Այսպէս արարէք. լցէք զբեռինս ձեր եւ երթայք յերկիրն Քանանացւոց։ 18Եւ առեալ զհայրն ձեր զստացուածս ձեր՝ եկեսջիք առ իս. եւ տաց ձեզ յամենայն բարութեանցս Եգիպտացւոց, եւ կերիջիք զուղիղ երկրիս։ 19 դու զայս հրաման տացես՝՝. առնուլ յերկրէս Եգիպտացւոց սայլս մանկանց եւ կանանց ձերոց, եւ առեալ զհայրն ձեր ածիցէք։ 20Եւ մի՛ ագահիցեն աչք ձեր ի կահ ձեր, զի բարութիւն ամենայն երկրիս Եգիպտացւոց ձեզ լինիցի։

21Եւ արարին այնպէս որդիքն Իսրայելի. եւ ետ նոցա Յովսէփ սայլս ըստ բանիցն փարաւոնի արքայի, եւ ետ նոցա պաշար ի ճանապարհ։ 22Եւ ամենեցուն ետ կրկին պատմուճանս, եւ Բենիամինի ետ երեք դահեկան եւ հինգ պատմուճան փոխանակաւ։ 23Եւ հօրն իւրում ետ նոյնպէս, տասն իշոյ բեռինս յամենայն բարութեանց Եգիպտացւոց, եւ տասն ջորի նպարակաւոր, եւ՝՝ կերակուր հօրն իւրում ի ճանապարհ։ 24Եւ արձակեաց զեղբարս իւր եւ գնացին. եւ ասէ ցնոսա. Մի՛ զայրանայցէք ինչ ի ճանապարհի։

25Ելին յԵգիպտոսէ, եւ չոգան յերկիրն Քանանացւոց առ Յակոբ հայրն իւրեանց։ 26Եւ պատմեցին նմա եւ ասեն. Որդի քո Յովսէփ կենդանի է, եւ նա է իշխան ամենայն երկրին Եգիպտացւոց։ զարմացաւ ի միտս իւր Յակոբ՝՝, զի ոչ հաւատայր նոցա։ 27Եւ խօսեցան ընդ նմա զամենայն ինչ զոր ասաց Յովսէփ. իբրեւ ետես զսայլսն զոր առաքեաց Յովսէփ առնուլ զնա, արծարծեցաւ ոգին Յակոբայ հօր նոցա։ 28Եւ ասէ . Մեծ է ինձ եթէ արդարեւ տակաւին կենդանի իցէ որդի իմ Յովսէփ. երթայց տեսից զնա մինչչեւ մեռեալ իցեմ։

Գրաբար, 1895 · HYGRB1895