Ամբակում մարգարեյի գիրք

3

1 Ամբակումայ երգով։

2Տէր, զլուր քո լուայ եւ երկեայ. , հայեցայ ի գործս քո եւ զարհուրեցայ. ի մէջ երկուց գազանաց ծանիցիս, ի մերձենալ ամացն յայտնեսցիս, ի հասանել ժամանակին երեւեսցիս. ի խռովել անձին իմոյ՝՝ ի բարկութեան զողորմութիւնս յիշեսցես։

3 ի եկեսցէ, եւ Սուրբն ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ՝՝։ Հանգիստ։ Ծածկեցին զերկինս նորա, օրհնութեամբ նորա լի եղեւ ։ 4Ճառագայթք նորա իբրեւ զլոյս եղիցին, եւ եղջեւրք ի ձեռին նորա. եւ հաստատեաց զսէր սաստիկ զօրութեան իւրոյ։ 5Առաջի երեսաց նորա գնասցէ բան, եւ ելցէ ի դաշտս զկնի նորա։ 6Եկաց, եւ շարժեցաւ երկիր, հայեցաւ, եւ հալեցան ազգք. լերինք խորտակեցան բռնութեամբ, եւ բլուրք յաւիտենականք հալեցան. զգնացս նորա յաւիտենական փոխանակ աշխատութեանց տեսի։ 7Խորանք՝՝ Եթէովպացւոց, զարհուրեցան եւ խորանք երկրին Մադիամու։ 8Միթէ գետոց բարկասցի՞ Տէր, կամ սրտմտութիւն քո ի վերայ գետո՞ց, ասպատակ քո ի վերայ ծովո՞ւ, զի ելցես յերիվարս քո, հեծելութիւն քո փրկութիւն է։ 9Լարելով լարեսցես զաղեղն քո ի վերայ իշխանութեան, ասէ Տէր. գետոց պատառեցաւ երկիր։ 10Տեսցեն զքեզ ազգք, եւ երկնեսցեն. որ ցանես զջուրս գնացից՝՝. ետուն անդունդք զձայնս , զբարձրութիւն սաստկութեան իւրեանց։ 11Բարձաւ արեգակն, եւ եկաց ի կարգի իւրում. գնասցեն նետք քո ի լոյս՝՝, ի փայլիւն փայլատականց զինուց քոց։ 12 նուազեցուցեր զերկիր, եւ բարկութեամբ զիջուսցես՝՝ զազգս։ 13Ելեր ի փրկութիւն ժողովրդեան փրկել զօծեալս քո. արկեր զգլխով անօրինաց մահ. զարթուցեր զկապանս մինչեւ ցպարանոցս ի սպառ։ Հանգիստ։ 14Խորտակեցեր ապշութեամբ զգլուխս բռնաւորաց. սասանեսցին ի նմա, արձակեսցեն զերասանակս իւրեանց իբրեւ զտնանկ գաղտակեր։ 15Հաներ ի ծով զերիվարս քո, պղտորել զջուրս բազումս։ 16Զգուշացայ եւ զարհուրեցաւ սիրտ իմ ի ձայնէ աղօթից շրթանց իմոց. եմուտ դողումն յոսկերս իմ, եւ խռովեցաւ փոր իմ ի ներքուստ. հանգեայց յաւուր նեղութեան, ելանել ինձ ի պանդխտութեան իմոյ։

17Զի թզենի ոչ տացէ զպտուղ իւր, եւ մի՛՝՝ եղիցի ծնունդ որթոյ. ստեսցէ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի՛ արասցեն զկերակուր, պակասեսցեն հօտք ի ճարակոյ, եւ ոչ իցեն եզինք ի մսուրս։ 18Այլ ես ի Տէր ցնծացայց, եւ ուրախ եղէց յԱստուած Փրկիչ իմ։ 19 Աստուած զօրութիւն իմ, եւ կարգեսցէ զոտս ի վախճան. եւ հանցէ զիս ի բարձունս յաղթել երգով նորա՝՝։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)