Ովսէէ մարգարեյի գիրք

11

1Քանզի տղայ էր , եւ ես սիրեցի զնա, եւ յԵգիպտոսէ կոչեցի զորդի իմ։ 2Որպէս կոչեցի զնոսա՝ նոյնպէս մերժեցան յերեսաց իմոց՝՝. նոքա Բահաղիմայ զոհէին եւ դրօշելոց խունկս արկանէին։ 3Եւ խափանեցի զԵփրեմ՝՝, եւ ընկալայ զնա ի վերայ բազկաց իմոց. եւ ոչ գիտացին թէ բժշկեմ զնոսա։ 4Յապականութենէ մարդկան ձգեցի զնոսա, սիրոյ իմոյ. եւ եղէ նոցա որպէս որ ածիցէ ոք ապտակ ի ծնօտս նորա. հայեցայց ի նա՝ եւ յաղթեցից նմա։ 5Բնակեաց Եփրեմ յԵգիպտոս՝՝, եւ Ասորեստանեայն՝ թագաւոր նմա. զի ոչ կամեցան դառնալ։ 6Եւ տկարացաւ սրով ի քաղաքս իւր, եւ դադարեաց ի ձեռս նորա, եւ կերիցեն ի խորհրդոց իւրեանց։ 7Եւ նորա կախեալ կայցէ զբնակութենէ նորա. եւ ի վերայ պատուականաց նորա բարկասցի, եւ մի՛ բարձրացուսցէ զնոսա։ 8Զի՞նչ անցուցից ընդ քեզ, Եփրեմ. այլ պաշտպան լինիցիմ քեզ, Իսրայէլ. զի՞նչ անցուցից ընդ քեզ. եդից զքեզ իբրեւ զԱդամա եւ իբրեւ զՍեբոյիմ. դարձաւ սիրտ իմ ի նոյն. յուզեցան խնամք՝՝ իմ։ 9Ոչ արարից ըստ բարկութեան սրտմտութեան իմոյ, եւ թողից ջնջել զԵփրեմ. զի Աստուած եմ ես, եւ ոչ մարդ. ի միջի ձերում Սուրբ. եւ ոչ ի քաղաքդ. 10այլ զկնի գնացից. իբրեւ առեւծ , զի ինքն մռնչեսցէ, եւ յիմարեցուսցէ զորդիս ջուրց։ 11Թռիցեն եկեսցեն՝՝ իբրեւ զհաւ յԵգիպտոսէ, եւ իբրեւ զաղաւնիս յերկրէն Ասորեստանեայց. եւ պատսպարեցուցից զնոսա ի տունս իւրեանց, ասէ Տէր։ 12Պաշարեաց զիս ստութեամբ Եփրեմ, եւ ամպարշտութեամբ Իսրայելի եւ Յուդայ, արդ ծանեաւ զնոսա Աստուած, եւ ժողովուրդ սուրբ կոչեսցի Աստուծոյ՝՝։

Գրաբար, 1895 · HYGRB1895