Ովսէէ մարգարեյի գիրք
2
1Ասացէք ցեղբայր ձեր Ժողովուրդ իմ, եւ ցքոյրն ձեր՝ Ողորմեալ. 2Դատեցարուք ընդ մօր ձերում, դատեցարուք, զի այն ոչ է իմ կին, եւ ես ոչ եմ այր նորա. եւ բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, եւ զշնութիւն նորա՝՝ ի միջոյ ստեանց իւրոց։ 3Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկիր անջուր, եւ սպանից զնա ի ծարաւոյ։ 4Եւ որդւոց նորա ոչ ողորմեցայց, զի որդիք պոռնկութեան են։ 5Զի պոռնկելով պոռնկեցաւ մայր նոցա, եւ յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր եւ զհանդերձ եւ զկտաւ իմ եւ զգինի իմ եւ զձէթ իմ եւ զամենայն ինչ որ պիտոյ է ինձ՝՝։ 6Վասն այնորիկ ես փակեցից զճանապարհս նորա պատնիշօք, եւ առականեցից զճանապարհս նորա, եւ՝՝ զշաւիղս իւր մի՛ գտցէ։ 7Եւ ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, եւ մի՛ հասցէ նոցա. խնդրեսցէ զնոսա, եւ մի՛ գտցէ զնոսա. եւ ասասցէ. Երթայց եւ դարձայց առ այրն իմ առաջին, զի յայնժամ բարի էր ինձ քան արդ։ 8Եւ նա ոչ գիտաց թէ ես ետու նմա զցորեանն եւ զգինին եւ զձէթն, եւ բազմացուցի նմա արծաթ. եւ նա արար արծաթեղէնս, եւ ոսկեղէնս յաճախեաց Բահաղու՝՝։ 9Վասն այնորիկ դարձուցից եւ առից զցորեանն իմ ի ժամանակի իւրում, եւ զգինին իմ եւ զձէթն ի ժամանակի իւրեանց, եւ զերծից ի նմանէ զհանդերձ՝՝ իմ եւ զկտաւ իմ, զի մի՛ ծածկեսցէ զծանականս իւր։ 10Եւ արդ յայտնեցից զպղծութիւն նորա առաջի հոմանեաց իւրոց. եւ ոչ ոք հանիցէ զնա ի ձեռաց իմոց։ 11Եւ դարձուցից զամենայն բարեկենդանութիւնս նորա եւ զտօնս նորա եւ զամսագլուխս նորա եւ զշաբաթս նորա, եւ զամենայն վաճառս նորա։ 12Եւ ապականեցից զայգիս նորա եւ զթզենիս նորա, զոր միանգամ ասաց թէ՝ Կապէնք իմ են այս զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդից զայն ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի եւ թռչունք երկնից եւ սողունք երկրի՝՝։ 13Եւ խնդրեցից ի նմանէ վրէժ զաւուրցն Բահաղիմայ յորս զոհէր նոցա. դնէր գինդս, եւ արկանէր զքառամանեակս իւր, եւ երթայր զհետ հոմանեաց իւրոց, եւ զիս մոռացեալ էր, ասէ Տէր։
14Վասն այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցից զնա, եւ կարգեցից զնա իբրեւ զանապատ՝՝. եւ խօսեցայց ի սիրտ նորա։ 15Եւ տաց նմա զստացուածս իւր անտի, եւ զծործորն Աքովրայ՝ բանալ զմիտս նորա. եւ խոնարհեսցի անդ՝՝ ըստ աւուրց տղայութեան իւրոյ, եւ ըստ աւուրց ելանելոյ նորա յերկրէն Եգիպտացւոց։ 16Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ասէ Տէր, կոչեսցէ զիս Այր իմ, եւ ոչ կոչեսցէ զիս Բահաղիմ։ 17Եւ բարձից զանուանս Բահաղիմայ ի բերանոյ նորա, եւ մի՛ եւս յիշեսցին անուանք նոցա։ 18Եւ եդից նոցա ուխտ յաւուր յայնմիկ հանդերձ գազանօք անապատի եւ թռչնովք երկնից եւ սողնօք երկրի. եւ զաղեղն եւ զսուսեր եւ զճակատամարտ խորտակեցից յերկրէ, եւ բնակեցուցից զքեզ յուսով՝՝։ 19Եւ խօսեցայց զքեզ ինձ յաւիտեան, եւ խօսեցայց զքեզ ինձ արդարութեամբ եւ իրաւամբք եւ ողորմութեամբ եւ գթութեամբք. 20եւ խօսեցայց զքեզ ինձ հաւատովք, եւ ծանիցես զՏէր։ 21Եւ եղիցի յաւուր յայնմիկ, ասէ Տէր, լուայց ես երկնից, եւ երկինք լուիցեն երկրի, 22եւ երկիր լուիցէ՝՝ ցորենոյ եւ գինւոյ եւ ձիթոյ, եւ նոքա լուիցեն Յեզրայելի. 23եւ սերմանեցից զնա ինձ ի վերայ երկրի. եւ ողորմեցայց չողորմելոյն, եւ ասացից ցոչ ժողովուրդ իմ. 24Ժողովուրդ իմ ես դու։ Եւ նա ասասցէ. Տէր Աստուած իմ ես դու։
Գրաբար, 1895 · HYGRB1895