Եսայիա մարգարեյի գիրք

15

1Պատգամ ի վերայ ։

Գիշերի սատակեսցի Մովաբացին, գիշերի կործանեսցի պարիսպ Մովաբացւոյն։

2Սուգ առէք յանձինս, զի կորեաւ Գեդեբոն՝ տեղի մեհենին ձերոյ. անդր ելանիցէք լալ ի Նաբաւ Մովաբացւոց։ Ողբացէք՝ զի ամենայն գլուխ ի կնդութիւն, եւ ամենայն բազուկք խորտակեալք։՝՝ 3Ի հրապարակս նորա քուրձ զգեցարուք, եւ ի վերայ տանեաց նորա կոծեցարուք, եւ ի փողոցս նորա ամենեքեան ողբացէք լալով։ 4Զի գուժեաց Եսեբոն, եւ Եղէաղէ. մինչեւ Յասսա լսելի եղեն ձայնք նոցա. վասն երկար Մովաբացւոյն գոչէ, եւ անձն իւր ծանիցէ. 5սիրտ Մովաբացւոյն գոչէ յանձն իւր մինչեւ ի Սեգովր, քանզի երինջ երեմեան է՝՝. եւ ընդ ելսն Ղուիթա ելցեն առ քեզ ի ճանապարհին Արոնիիմ, գոչէ բեկումն եւ շարժումն. 6ջուրն Նեմերիմայ պակասեսցէ եւ ցամաքեսցի. եւ խոտ նորա նուազեսցէ, եւ դեղ դալար անդ մի՛ գտցի։ Միթէ եւ այնպէս ապրելո՞ց իցէ։ 7Քանզի ածից ի վերայ ձորոց զԱրաբացիս, եւ առցեն զնա. 8զի կցեցաւ բողոք սահմանաց Մովաբացւոյն ընդ բողոքս Գաղիմացւոյն, եւ՝՝ ողբումն նորա, մինչեւ ի ջրհորն Եղիմ՝ ողբումն նորա։ 9Եւ ջուրն Ռեմովնայ լցցի արեամբ. զի ածից ի վերայ Ռեմովնայ զԱրաբացիս, եւ բարձից զզաւակն Մովաբու, եւ զԱրիէլ, եւ զմնացորդսն Ադեմայ, առաքեցից իբրեւ սողունս ընդ ։՝՝

Գրաբար, 1895 · HYGRB1895