Եսայիա մարգարեյի գիրք

34

1Մատերուք, հեթանոսք, եւ լուարուք. ունկն , իշխանք. լուիցէ որ ի նմա՝՝, տիեզերք եւ ժողովուրդք ի նմա։ 2Զի սրտմտութիւն Տեառն ի վերայ ամենայն ազգաց, եւ բարկութիւն ի վերայ թուոց նոցա. սատակել զնոսա եւ մատնել զնոսա ի սպանումն։ 3Եւ վիրաւորք նոցա դիտապաստ անկցին, եւ հոտ նոցա, եւ թացցին՝՝ լերինք յարենէ նոցա։ 4Եւ հալեսցին ամենայն զօրութիւնք երկնից, եւ գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ, եւ ամենայն աստեղք թօթափեսցին իբրեւ զտերեւ յորթոյ եւ որպէս անկանի տերեւ ի թզենւոյ։ 5Զի արբեցաւ սուր իմ յերկինս. արդ ի վերայ Եդովմայեցւոցն իջցէ, եւ ի վերայ կորստական ժողովրդեանն դատաստանօք։ 6Սուր Տեառն լցաւ , ուռուցաւ ճարպով գառանց եւ ճարպով ցլուց եւ՝՝ խոյոց. զի Տեառն է ի Բոսոր, եւ սպանդ մեծ յերկրին Եդովմայեցւոց։ 7Եւ մեծամեծք ընդ նոսա՝ եւ խոյք եւ ցուլք՝՝. եւ արբեսցի երկիրն յարենէ նոցա, եւ հող նոցա ի ճարպոյ լցցի։ 8Զի օր դատաստանի՝՝ Տեառն է, եւ տարեկան դատաստանի Սիոնի։ 9Եւ դարձցին ձորք նորա ի ձիւթ, եւ երկիր նորա ի ծծումբ. եւ եղիցի երկիր նորա իբրեւ զձիւթ վառեալ 10ի տուէ ի գիշերի, եւ մի՛ շիջցի յաւիտեանս ժամանակաց. եւ՝՝ բարձրասցի ծուխ նորա ի , եւ աւերեսցի յազգս ազգաց. եւ ի բազում ժամանակս աւերեսցի, եւ՝՝ ոչ ոք իցէ որ անցանիցէ ընդ նա։ 11Եւ բնակեսցեն ի նմա թռչունք եւ ոզնիք եւ ցինք եւ ագռաւք. եւ անկցին ի նմա լարաբաժինք աւերակի, եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա։ 12Եւ եղիցին իշխանք նորա իբրեւ չեղեալք, եւ թագաւորք նորա եւ մեծամեծք եղիցին ի կորուստ։ 13Եւ բուսցի ի քաղաքս նորա եւ յամուրս փայտ փշաբեր. եւ եղիցի բնակութիւն համբարեաց եւ հանգիստ ջայլամանց։ 14Եւ պատահեսցեն դեւք յուշկապարկաց, եւ տայցեն ձայն միմեանց. անդ հանգիցեն յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ. 15անդ եհան ձագս ոզնի, եւ սնոյց երկիր զձագս նորա զգուշութեամբ. անդ պատահեցին միմեանց եղջերուք, եւ տեսին զերեսս իրերաց. 16թուով անցին, եւ մի ի նոցանէ ոչ վրիպեաց. ընկեր զընկեր ոչ խնդրեցին. զի Տէր հրամայեաց նոցա, եւ նորա ժողովեաց զնոսա.՝՝ 17եւ նոյն վիճակեցոյց զնոսա. եւ ձեռն նորա բաժանեաց ճարակս՝ յաւիտեանս ժամանակաց. Ժառանգեսցեն ազգաց յազգս, հանգիցեն ի նմա։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)