Եսայիա մարգարեյի գիրք

47

1Էջ, նիստ յերկրի, օրիորդ դուստր Բաբելացւոց. նիստ ի գետնի, զի չիք աթոռ. մուտ ի խաւար,՝՝ դուստր Քաղդէացւոց. եւ ոչ եւս յաւելուցուս կոչել գիրգ եւ փափուկ։ 2Ա՛ռ երկան, աղա ալեւր, ընկեա զքօղ , քարշեա զալիս՝՝ քո, բաց զսրունս քո, անց ընդ գետս։ 3Յայտնեսցի ամօթ քո, եւ երեւեսցին նախատինք . զի բարձից ի քէն զիրաւունս քո. ոչ եւս մատնեսցէ զքեզ մարդկան։ 4Որ փրկեացն զքեզ՝՝ Տէր Սաբաւովթ է նորա՝ Սուրբն Իսրայելի։ 5Նիստ թախծեալ՝ զղջացեալ. մուտ ի խաւար, դուստր . ոչ եւս կոչեսցիս զօրութիւն թագաւորաց՝՝։ 6Ես բարկացեալ էի ի վերայ ժողովրդեան , զի պղծեցին՝՝ զժառանգութիւն իմ. ես մատնեցի զնոսա ի ձեռս քո, եւ դու ոչ արարեր ի վերայ նոցա ողորմութիւն. ծանրացուցեր զլուծ ծերոց յոյժ. 7եւ ասացեր. Յաւիտեան կացից . ոչ եդիր երբեք զայս ի մտի քում, եւ ոչ յիշեցեր զվախճան։ 8Եւ արդ լուր զայս, փափուկդ, որ նստէիր յանձնապաստան, եւ ասէիր ի սրտի քում թէ՝ Ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր. ոչ նստայց յայրութեան, եւ ոչ զորբութիւն։ 9Եւ արդ հասցեն յանկարծակի ի վերայ քո երկոքեան սոքա ի միում աւուր, այրութիւն եւ անզաւակութիւն. յանկարծակի ի վերայ քո՝ վասն դիւթութեանցդ քոց, եւ վասն զօրացեալ կախարդութեանցդ քոց, 10եւ վասն վստահութեան չարութեանց քոց, զի ասէիր ՝ Ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր, զայս գիտասջիր, զի առնուցուս զայդ ի միտ. եւ պոռնկութիւնն քո յամօթ լիցի քեզ՝՝. զի ասացեր ի սրտի քում. Ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր։ 11Եւ հասցէ ի վերայ կորուստ՝ զոր ոչ գիտիցես, եւ խորխորատ՝ եւ անկցիս ի նա՝՝. եւ եկեսցէ ի վերայ քո թշուառութիւն, եւ ոչ սուրբ լինել՝՝. եւ եկեսցէ ի վերայ քո յանկարծակի կորուստ, եւ ոչ ծանիցես։ 12Աղէ կաց դու այժմ ի դիւթութիւնս քո, եւ ի բազում կախարդութեան , զոր ուսար՝՝ ի մանկութենէ քումմէ. եթէ կարասցե՞ս ինչ օգտել. եթէ կարասցե՞ս կազդուրել. 13զի աշխատեցար ի խորհուրդս քո. յարիցեն եւ ապրեցուսցեն զքեզ աստեղագէտքն որ նշմարեն զաստեղս երկնից. պատմեսցեն քեզ զինչ գալոց է՝՝ ի վերայ քո։ 14Ահաւադիկ ամենեքին իբրեւ զխռիւ ի հուր այրեսցին, եւ մի՛ ապրեցուսցեն զանձինս իւրեանց ի բոցոյ . զի նստիս ի վերայ կայծականց հրոյ, նոքա եղիցին քեզ յօգնականութիւն։ 15Վաստակ եղեն վաճառականք քո ի վաճառս քո ի մանկութենէ իւրեանց, այր ըստ առնէ մոլորեցան, եւ քեզ ոչ եղիցի փրկութիւն։՝՝

Գրաբար, 1895 · HYGRB1895