Եսայիա մարգարեյի գիրք

52

1Զարթիր, զարթիր, . զգեցիր զզօրութիւն քո, , եւ դու զգեցիր զփառս քո՝՝, ՝ քաղաքդ սուրբ. զի ոչ եւս յաւելցեն անցանել ընդ քեզ պիղծք եւ անթլփատք։ 2Թօթափեա զփոշիդ, յոտն կաց եւ նիստ, Երուսաղէմ. լոյծ զկապ պարանոցի քո, գերիդ՝ դուստր Սիոնի։ 3Զի այսպէս ասէ Տէր. Ձրի վաճառեցայք, եւ ոչ արծաթով փրկեսջիք։ 4Այսպէս Տէր. Յերկիրն Եգիպտացւոց էջ իմ զառաջինն՝ բնակել անդ նժդեհութեամբ, յԱսորեստան բռնութեամբ վարեցան, եւ արդ ընդէ՞ր էք աստ։ 5Այսպէս՝՝ ասէ Տէր. զի վարեցաւ ժողովուրդն իմ , զարմացեալ էին եւ լային։ Այսպէս ասէ Տէր. Վասն ձեր իմ հանապազ հայհոյի ի մէջ հեթանոսաց՝՝։ 6Վասն այնորիկ ծանիցէ ժողովուրդ իմ զանուն իմ յաւուր յայնմիկ, թէ ես նոյն եմ որ , եւ արդ եկի հասի՝՝։

7Իբրեւ զի՜ գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք համբաւուն խաղաղութեան, իբրեւ աւետարանչի բարութեանց. զի լսելի արարից զփրկութիւն քո, ասել ցՍիոն թէ՝ Թագաւորեսցէ քեզ ։ 8Զի ձայն պահապանաց քոց բարձրացաւ, եւ ի նոյն բարբառ առ հասարակ ցնծասցեն. զի դէմ յանդիման տեսցեն զժամանակ յորում ողորմեսցի Տէր Սիոնի։ 9Լերինք գոչեսցեն աւերակօքն հանդերձ Երուսաղեմի զցնծութիւն, զի ողորմեցաւ նմա Տէր, եւ փրկեաց զԵրուսաղէմ։ 10Եւ յայտնի արասցէ՝՝ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց, եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ։

11Ի բաց կացէք, ի բաց կացէք. ելէք այտի, եւ ի պիղծս մի՛ մերձենայք. ելէք ի միջոյ նոցա, մեկնեցարուք, որ բարձեալ բերէք զսպաս Տեառն։ 12Զի խռովութեամբ ելջիք, եւ ոչ փախստեամբ գնասջիք. զի առաջի ձեր Տէր ինքնին գնասցէ. եւ որ ժողովէն զձեզ՝ Աստուած Իսրայելի։

13 ի միտ առցէ մանուկ իմ՝՝. վերասցի եւ բարձրասցի եւ փառաւորեսցի յոյժ։ 14Զոր զարմասցին բազումք ի վերայ քո, (այնպէս անշքեսցի քո ի մարդկանէ, քո՝՝ յորդւոց ի մարդկանէ,) 15այնպէս զարմասցին ազգք բազումք ի քո, եւ կարկեսցեն թագաւորք զբերանս իւրեանց. որոց ոչ պատմեցաւ վասն նորա՝ տեսցեն, եւ որոց ոչ իցէ լուեալ՝՝ ի միտ առցեն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)