Եսայիա մարգարեյի գիրք

54

1Ուրախ լեր, ամուլ, որ ոչ ծնանէիր, գոչեա եւ աղաղակեա որ ոչդ երկնէիր. զի բազում են որդիք սկնդկիդ՝ առաւել զարամբւոյն. քանզի ասաց՝՝ Տէր. 2Ընդարձակեա զտեղի խորանի քո զսրահից քոց. կանգնեա, եւ մի՛ խնայեար. երկայնեա զապաւանդակս քո, հաստատեա զցիցս քո. 3յաջ եւ թռուսջիր, եւ զաւակ քո զհեթանոսս ժառանգեսցէ, եւ զքաղաքս աւերեալս շինեսցեն։ 4Մի՛ երկնչիցիս, յամօթ արարին զքեզ, մի՛ պատկառեսցես, զի նախատեցին զքեզ. զի զամօթն յաւիտենից՝՝ մոռասցիս, եւ նախատինք այրութեան քո ոչ եւս յուշ լիցին քեզ։ 5 Տէր է որ առնէ քեզ զայդ՝՝, Տէր Սաբաւովթ է նորա. եւ որ փրկեացն նոյն Իսրայելի՝՝ ամենայն երկրի կոչեսցի։ 6Ոչ եթէ՝՝ իբրեւ զկին մի լքեալ տարակուսեալ կոչեաց զքեզ Տէր, ոչ իբրեւ զկին մի ատեցեալ ի մանկութենէ. այլ ասաց Աստուած.՝՝ 7Առ ժամանակ մի թողի զքեզ, եւ ողորմութեամբ ողորմեցայց քեզ՝՝։ 8Առ փոքր մի սրտմտութեան դարձուցի զերեսս իմ ի քէն, եւ ողորմութեամբ յաւիտենից ողորմեցայց քեզ, ասաց որ փրկեացն զքեզ Տէր։ 9Եւ ի ջուրցն հեղեղէ առ Նոյիւ՝ այս է ինձ, որպէս երդուայն նմա ի ժամանակին յայնմիկ չբարկանալ երկրի, նոյնպէս եւ ոչ քեզ։ 10Եւ ոչ սպառնալեօք իմովք շարժել զլերինս, եւ փոփոխել զբլուրս. ոչ ողորմութիւն իմ պակասեսցէ ի քէն, եւ ոչ ուխտ խաղաղութեան քո անցցէ, ասաց Տէր։ 11Հաշտեալ եմ ընդ քեզ, տառապեալդ եւ խախտեալ, մինչեւ մխիթարեսցիս՝՝. ահաւասիկ պատրաստեալ եմ կարկեհան զքարինս քո, եւ զհիմունս քո շափիղա։ 12Եւ կանգնեցից զաշտարակս քո յասպիս, եւ զդրունս քո յականց վանեայց. ածից շուրջ զքեւ պարիսպ՝՝ յընտիր ընտիր ականց պատուականաց. 13 զամենայն որդիս քո խրատեալս Աստուծոյ՝՝, եւ ի բազում խաղաղութեան մանկունք քո. 14եւ արդարութեամբ , ի բաց լեր յանիրաւէ անտի, եւ ոչ երկիցես. եւ դողումն ի քեզ ոչ մերձեսցի. 15զի ահաւասիկ եկք՝ առ քեզ վասն իմ մերձեսցին, եւ առ քեզ պանդխտեսցին, եւ զքեզ ապաստան արասցեն։ 16Ահաւասիկ ես հաստատեցի զքեզ. ոչ որպէս դարբին մի որ փքովք կայծակունս արծարծանէ եւ յառաջ բերէ անօթս ի գործ, այլ ես հաստատեցի զքեզ ոչ ի կորուստ ապականութեան։՝՝ 17Ամենայն անօթ վնասակար ի քեզ ոչ աջողեսցի. եւ զամենայն բարբառ որ յարիցէ ի վերայ քո ի ՝ , եւ ամենայն դատախազք քո ի նմին. զի գոյ՝՝ ժառանգութիւն պաշտօնէից Տեառն. դուք եղիցիք ինձ իրաւացիք՝՝ ասէ Տէր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)