Եսայիա մարգարեյի գիրք
56
1Այսպէս ասէ Տէր. Զգոյշ կացէք իրաւանց եւ գործեցէք զարդարութիւն, զի եկեալ հասեալ է փրկութիւն իմ, եւ յայտնելոց է ողորմութիւն իմ։ 2Երանի առն որ առնիցէ զայն, եւ մարդոյ որ կայցէ ի նմին, եւ պահիցէ զշաբաթս իմ եւ ոչ պղծիցէ, եւ պահիցէ զձեռս իւր յառնելոյ զանիրաւութիւն։ 3Մի՛ ասասցէ օտարազգին որ եկեալ յեցեալ իցէ ի Տէր, եթէ՝ Մերժելով մերժեսցէ զիս Տէր ի ժողովրդենէ իւրմէ. եւ մի՛ ասասցէ ներքինին թէ՝ Ես եմ փայտ չոր։ 4Այսպէս ասէ Տէր ցներքինիսն որ պահիցեն զպահպանութիւնս իմ, եւ ընտրեսցեն զոր կամիմ, եւ կայցեն յուխտին իմում. 5տաց նոցա ի տան իմում, եւ ընդ պարսպաւ իմով տեղի անուանի, առաւել քան զուստերաց եւ զդստերաց, եւ անուն յաւիտենական տաց նոցա՝ եւ մի՛ պակասեսցէ։ 6Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ի Տէր՝ ծառայել նմա եւ սիրել զանուն նորա, լինել նմա ի ծառայս եւ յաղախնայս, եւ՝՝ զամենեսեան ոյք պահիցեն զշաբաթս իմ եւ ոչ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում. 7տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ, եւ ուրախ արարից զնոսա ի տան աղօթից իմոց. ողջակէզք նոցա եւ պատարագք նոցա ընդունելի եղիցին ի վերայ սեղանոյ իմոյ. զի տուն իմ տուն աղօթից կոչեսցի ամենայն հեթանոսաց։ 8Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայելի, եթէ՝ Ժողովեցից ի վերայ նորա ժողովս 9ամենայն գազանաց անապատի. եկայք կերայք ամենայն գազանք անտառի։ 10Տեսէք զի կուրացան ամենեքին, եւ՝՝ ոչ գիտեն զհանճար. ամենեքին իբրեւ շունք համրացեալք որ ոչ կարիցեն հաջել. յերազանան յանկողինս իւրեանց, սիրեն զնիրհել։ 11Իբրեւ շունք լիրբք եղեն յանձինս իւրեանց որ ոչ գիտեն զյագուրդ. եւ են չարք՝ եւ՝՝ ոչ ճանաչեն զհանճար. ամենեքին ըստ իւրաքանչիւր ճանապարհաց իւրեանց գնացին։՝՝ 12Եկայք առցուք գինի, եւ գինեհարեսցուք արբեցութեամբ, եւ եղիցի այնպիսի օրն մեզ զոհ՝՝ մեծ առաւել յոյժ։
Գրաբար, 1895 · HYGRB1895