Եսայիա մարգարեյի գիրք
64
1Եթէ բացցես զերկինս՝ դողումն կալցի ի քէն զլերինս, եւ հալեսցին իբրեւ զմոմ առաջի հրոյ. 2եւ այրեսցէ հուր զհակառակորդս քո, եւ յայտնի լիցի անուն քո ընդդիմակցաց քոց, եւ յերեսաց քոց հեթանոսք խռովեսցին։ 3Յորժամ առնիցես փառաւորութիւնս՝ դողումն կալցի ի քէն զլերինս։ 4Յաւիտենից ոչ լուաք, եւ ոչ աչք մեր տեսին այլ Աստուած բաց ի քէն. եւ զգործս քո զոր արասցես այնոցիկ որ ակն ունին ողորմութեան քում։ 5Զի ընդ առաջ լիցի այնոցիկ ոյք առնեն զիրաւունս, եւ զճանապարհս քո յիշեսցեն. արդ ահա դու բարկացար եւ մեք մեղաք, վասն այնորիկ մոլորեցաք։՝՝ 6Եւ եղեաք իբրեւ զպիղծս ամենեքեան, իբրեւ զհանդերձս ապարահից ամենայն արդարութիւն մեր. եւ թօթափեցաք իբրեւ զտերեւ ամենեքին մեք վասն անօրէնութեանց մերոց, հողմք մերժեցին զմեզ՝՝։ 7Եւ ոչ ոք իցէ որ կարդայցէ զանուն քո, եւ ոչ որ յիշիցէ ապաստան առնել զքեզ՝՝. զի դարձուցեր զերեսս քո ի մէնջ, եւ մատնեցեր զմեզ վասն մեղաց մերոց։ 8Եւ արդ, Տէր, Հայր մեր դու ես. մեք կաւ, եւ դու Ստեղծիչ մեր, եւ գործք ձեռաց քոց ամենեքին մեք. 9մի՛ բարկանար մեզ Տէր, յոյժ, եւ մի՛ ի ժամանակի յիշեր զմեղս մեր. եւ արդ հայեաց, Տէր, զի ժողովուրդ քո ամենայն 10եւ քաղաք սրբութեան քո Սիոն եղեւ աւերակ. իբրեւ զանապատ եղեւ Երուսաղէմ, յանէծս մատնեցաւ. 11տունն սրբութեան մերոյ, եւ փառքն զոր օրհնեցին հարքն մեր՝ եղեն՝՝ հրձիգ, եւ ամենայն փառաւորութիւն մեր կործանեցաւ։ 12Եւ ի վերայ ամենայնի այսորիկ անսա՞ս, Տէր, եւ լռեցեր եւ խոնա՞րհ արարեր զմեզ մինչեւ յոյժ։