Դատավորների գիրք

12

1Եւ ժողովեցան որդիքն Եփրեմի եւ ի Սեփենա, եւ ասեն ցՅեփթայէ. Զի՞ է զի ելեր պատերազմել ընդ որդիսն Ամոնայ, եւ զմեզ ոչ կոչեցեր երթալ ընդ քեզ. արդ այրեսցուք հրով զտուն քո ի վերայ քո։ 2Եւ ասէ ցնոսա . Այր զրկեալ էի ես եւ իմ, եւ որդիք Ամոնայ տառապեցուցանէին զիս յոյժ՝՝. եւ բողոք արկի առ ձեզ, եւ ոչ փրկեցէք զիս ի ձեռաց նոցա։ 3Եւ տեսի զի ոչ ոք էր որ փրկէր, եւ եդի զանձն իմ ի ձեռին իմում, եւ անցի առ որդիսն Ամոնայ, եւ մատնեաց զնոսա Տէր ի ձեռս իմ. եւ արդ ընդէ՞ր ելէք առ իս յաւուր յայսմիկ մարտնչել ընդ իս։ 4Եւ ժողովեաց Յեփթայէ զամենայն արս Գաղաադու եւ տայր ընդ Եփրեմի. եւ հարին արք Գաղաադու . զի ասացին ապրեալքն Եփրեմի, թէ՝ Դուք Գաղաադացիք ի մէջ Եփրեմի եւ ի մէջ Մանասէի էք՝՝։ 5Եւ կալաւ Գաղաադ զկիրճս Յորդանանու զԵփրեմի. եւ եղեւ իբրեւ ասացին ապրեալքն Եփրեմայ, թէ՝ անցցուք, ասեն ցնոսա արք Գաղաադու. Միթէ եւ դուք յԵփրեմէ՞ իցէք։ Եւ ասեն. Չեմք ի նոցանէ։ 6Եւ ասեն ցնոսա. Տուք մեզ նշան ինչ, եւ ասացէք. Հասկ հասկ։ Եւ ոչ յաջողեցան խօսել այնպէս. եւ կալան եւ կոտորեցին զնոսա՝՝ յանցսն Յորդանանու. եւ անկան ի ժամանակին յայնմիկ յԵփրեմէ քառասուն եւ երկու հազարք։

7Եւ դատեաց Յեփթայէ զԻսրայէլ ամս վեց, եւ մեռաւ Յեփթայէ Գաղաադացի, եւ թաղեցաւ ի քաղաքի իւրում ի Գաղաադ։

8Եւ դատեաց յետ նորա Եսեբոն ի Բեթղեհեմէ։ 9Եւ եղեն նորա ուստերք երեսուն, եւ դստերք երեսուն տուեալ արտաքս. եւ երեսուն ած ուստերաց իւրոց արտաքուստ. եւ դատեաց զԻսրայէլ ամս եւթն։ 10Եւ Եսեբոն եւ թաղեցաւ ի ։

11Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ Ելոն Զաբուղոնացի ամս տասն։ 12Եւ մեռաւ Ելոն Զաբուղոնացի եւ թաղեցաւ յԵղիմ յերկրին Զաբուղոնի։

13Եւ դատեաց յետ նորա զԻսրայէլ Աբդոն որդի Ելլեքայ Փարաթոնացի։ 14Եւ եղեն նորա որդիք քառասուն, եւ երեսուն որդիք որդւոց նորա, որ հեծանէին յեւթանասուն յաւանակս. եւ դատեաց զԻսրայէլ ամս ութ։ 15Եւ մեռաւ Աբդոն որդի Ելլեքայ Փարաթոնացի, եւ յԵփրաթոն, յերկրի Եփրեմայ ի լերինն Ամաղեկայ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)