Դատավորների գիրք
14
1Եւ էջ Սամփսոն ի Թամնաթա, եւ ետես կին մի ի Թամնաթա ի դստերացն այլազգեաց, եւ հաճոյ թուեցաւ առաջի նորա.՝՝ 2եւ ել պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում եւ ասէ. Կին մի տեսի ի Թամնաթա ի դստերացն այլազգեաց. եւ արդ առէք զնա ինձ կնութեան։ 3Ասեն ցնա հայր եւ մայր իւր. Միթէ ո՞չ գուցէ ի դստերաց եղբարց քոց եւ յամենայն ժողովրդեան իմում կին, զի երթիցես դու առնուլ կին յայլազգեաց անթլփատից։ Եւ ասէ Սամփսոն ցհայր իւր. Զնա ած ինձ, զի նա հաճոյ է աչաց իմոց։ 4Եւ հայր նորա եւ մայր նորա ոչ գիտացին թէ ի Տեառնէ է, զի հատուցումն խնդրիցէ՝՝ նա յայլազգեացն. եւ ի ժամանակին յայնմիկ այլազգիքն տիրէին Իսրայելի։
5Եւ էջ Սամփսոն եւ հայր նորա եւ մայր իւր ի Թամնաթա. եւ խոտորեցաւ Սամփսոն յայգեստանն Թամնաթայ, եւ ահա կորիւն մի առիւծուց գոչեաց ընդդէմ նորա։ 6Եւ յաջողեցաւ ի վերայ նորա Հոգի Տեառն, եւ ճեղքեաց զնա իբրեւ զուլ մի այծեաց, եւ ոչ ինչ գոյր ի ձեռին նորա. եւ ոչ պատմեաց հօր իւրում եւ մօր իւրում զոր արար։ 7Եւ իջին խօսեցան ընդ կնոջն. եւ հաճոյ թուեցաւ առաջի Սամփսոնի։
8Եւ դարձաւ յետ աւուրց առնուլ զնա. եւ խոտորեցաւ տեսանել զգէշ առիւծուն, եւ ահա գունդ մեղուաց ի բերան առիւծուն եւ մեղր. 9եւ ա՛ռ զայն ի բերան իւր, եւ երթալով երթայր եւ ուտէր. չոգաւ առ հայր իւր եւ առ մայր իւր, եւ ետ նոցա եւ կերան. եւ ոչ պատմեաց նոցա թէ ի բերանոյ առիւծուն եհան զմեղրն։
10Եւ էջ հայր նորա առ կինն, եւ արար անդ Սամփսոն հարսանիս զեւթն օր՝՝. զի այնպէս առնէին երիտասարդք։ 11Եւ եղեւ ի զարհուրել նոցա ի նմանէ՝՝, կացուցին առ նա ընկերս երեսուն, եւ էին ընդ նմա։
12Եւ ասէ ցնոսա Սամփսոն. Արկից ձեզ առասպել, եթէ առեղծանելով առեղծանիցէք զնա ինձ զեւթն օր խրախութեանս եւ գտանիցէք, տաց ձեզ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից. 13ապա թէ ոչ կարիցէք առեղծանել ինձ, տաջիք դուք ինձ երեսուն պաստառակալ եւ երեսուն պատմուճան հանդերձից։ Եւ ասեն ցնա. Արկ մեզ զառասպելն քո, եւ լուիցուք զնա։ 14Եւ ասէ ցնոսա։ Ի կերչէ ել կերակուր, եւ ի հզօրէ ել քաղցր։ Եւ ոչ կարացին առեղծանել զառասպելն նորա զերիս աւուրս։ 15Եւ եղեւ յաւուրն չորրորդի, եւ ասեն ցկինն Սամփսոնի. Պատրեա զայր քո եւ պատմեսցէ քեզ զառասպելն, գուցէ այրիցեմք զքեզ եւ զտուն հօր քո. թէ աղքատացուցանե՞լ կոչեցեր զմեզ այսր։ 16Եւ ելաց կինն Սամփսոնի առ նա եւ ասէ ցնա. Ատեցեր զիս եւ ոչ սիրեցեր զիս. զի զառասպելն զոր արկեր որդւոց ժողովրդեան իմոյ՝ ինձ ոչ պատմեցեր։ Եւ ասէ ցնա Սամփսոն. Ահա հօր եւ մօր իմոյ ոչ պատմեցի, եւ արդ քե՞զ պատմիցեմ։ 17Եւ ելաց առ նա զեւթն օր յորս էր խրախութիւնն. եւ եղեւ յաւուրն եւթներորդի պատմեաց նմա քանզի թախանձեաց զնա. եւ նա պատմեաց որդւոց ազգին իւրոյ։ 18Եւ ասեն ցնա արք քաղաքին յաւուրն եւթներորդի յառաջ քան զմտանել արեգականն. Զի՞նչ քաղցրագոյն քան զմեղր, կամ զի՞նչ հզօրագոյն քան զառեւծ։ Եւ ասէ ցնոսա Սամփսոն. Եթէ ոչ ճնշեալ էր զերինջն իմ՝՝, ոչ գտանէիք զառասպելն իմ։ 19Եւ յաջողեցաւ ի վերայ նորա Հոգի Տեառն, եւ էջ յԱսկաղոն եւ եհար անդ արս երեսուն. եւ ա՛ռ ետ զպատմուճանսն առեղծանելեաց առասպելին. եւ բարկացաւ սրտմտութեամբ Սամփսոն, եւ ել ի տուն հօր իւրոյ։ 20Եւ ամուսնացաւ կինն Սամփսոնի ընդ հացերիցուն նորա որ էր նորա ընկեր։