Դատավորների գիրք
4
1Եւ յաւելին որդիքն Իսրայելի առնել չար առաջի Տեառն. եւ Սամեգար մեռաւ։ 2Եւ մատնեաց զնոսա Տէր ի ձեռս Յաբինայ արքայի Քանանացւոց, որ թագաւորեաց յԱսովր. եւ իշխան զօրու նոցա Սիսարա, եւ ինքն բնակէր յԱրիսովթ ազգաց։ 3Եւ աղաղակեցին որդիքն Իսրայելի առ Տէր. զի ինն հարեւր կառք երկաթիք էին նորա, եւ նա նեղէր զԻսրայէլ սաստիկ ամս քսան։
4Եւ Դեբովրա կին մարգարէ, կին Լաբիդովթայ, նա դատէր զԻսրայէլ ի ժամանակին յայնմիկ։ 5Եւ ինքն բնակեալ էր ընդ արմաւենեաւն՝՝ ի մէջ Ռամայ եւ ի մէջ Բեթելայ ի լերինն Եփրեմայ, եւ ելանէին որդիքն Իսրայելի առ նա ի դատաստան։ 6Եւ առաքեաց Դեբովրա եւ կոչեաց զԲարակ զորդի Աբինէեմայ ի Կադեսայ Նեփթաղիմի, եւ ասէ ցնա. Ո՞չ ապաքէն հրաման ետ քեզ Տէր Աստուած Իսրայելի, եւ երթիցես՝՝ ի լեառն Թաբովր, եւ առցես ընդ քեզ տասն հազար արանց յորդւոցն Նեփթաղիմայ եւ յորդւոցն Զաբուղոնի. 7եւ տարցիս ընդ՝՝ քեզ ի հեղեղատն Կիսոնի, ի վերայ Սիսարայ իշխանի զօրուն Յաբինայ, եւ զօրաց նորա եւ կառաց նորա, եւ մատնեցից զնա ի ձեռս քո։ 8Եւ ասէ ցնա Բարակ. Եթէ երթիցես ընդ իս՝ երթայց, եւ եթէ ոչ երթիցես ընդ իս՝ ոչ երթայց. քանզի ոչ գիտեմ զօրն յորում աջողեսցէ Տէր զհրեշտակ իւր ընդ իս։՝՝ 9Եւ ասէ ցնա Դեբովրա. Երթալով երթայց ընդ քեզ. բայց գիտասջիր, զի ոչ քո լիցի քաջութիւն ի ճանապարհին զոր երթայցես, քանզի ի ձեռն կնոջ մատնեսցէ Տէր զՍիսարա։ Եւ յարեաւ Դեբովրա, եւ գնաց ընդ Բարակայ ի Կադիսայ։ 10Եւ պատուէր ետ Բարակ Զաբուղոնի եւ Նեփթաղիմի՝՝ ի Կադէս. եւ ելին զհետ նորա տասն հազար արանց. ել ընդ նմա եւ Դեբովրա։ 11Եւ մերձաւորք Կինեցւոյն մեկնեցան՝՝ ի Կինեայ՝ յորդւոցն Յովբաբայ աներոյն Մովսիսի, եւ եհար զխորան իւր առ կաղնեաւն հանգուցելոցն՝ որ է մերձ ի Կադէս։
12Եւ ազդ եղեւ Սիսարայ եթէ ել Բարակ որդի Աբինէեմայ ի լեառն Թաբովր։ 13Եւ գումարեաց Սիսարա զամենայն կառս իւր, ինն հարեւր կառս երկաթեղէնս, եւ զամենայն զօրն որ ընդ իւր յԱրիսովթայ ազգաց՝ ի հեղեղատն Կիսոնի։
14Եւ ասէ Դեբովրա ցԲարակ. Արի, զի այս օր է՝ յորում մատնեաց Տէր զՍիսարա ի ձեռս քո. զի ահա Տէր է առաջի քո։ Եւ էջ Բարակ ի լեռնէն Թաբովրայ, եւ տասն հազար արանց զհետ նորա։ 15Եւ զարհուրեցոյց Տէր զՍիսարա, եւ զամենայն կառս նորա եւ զամենայն բանակն նորա սրով սուսերի առաջի Բարակայ. եւ էջ Սիսարա ի կառաց իւրոց, եւ փախեաւ հետիոտս։ 16Եւ Բարակ զհետ մտեալ երթայր զկնի կառացն, եւ զհետ բանակին մինչեւ յանտառն ազգաց. եւ անկաւ ամենայն բանակն Սիսարայ սրով սուսերի, եւ ոչ մնաց եւ ոչ մի։
17Եւ Սիսարա մեկնեցաւ գնաց հետիոտս ի խորանն Յայելի կնոջ Քաբերայ Կինեցւոյ. քանզի խաղաղութիւն էր ի մէջ Յաբինայ արքայի Ասովրայ եւ ի մէջ տանն Քաբերայ Կինեցւոյ։ 18Եւ ել Յայել ընդ առաջ Սիսարայ, եւ ասէ ցնա. Խոտորեաց առ իս, տէր իմ, խոտորեաց, եւ մի՛ երկնչիր։ Եւ խոտորեցաւ առ նմա ի խորանն. եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւք նորա։ 19Եւ ասէ ցնա Սիսարա. Արբո ինձ սակաւ մի ջուր, զի ծարաւի եմ։ Եւ եբաց զտիկ կաթինն եւ արբոյց նմա. եւ ծածկեաց զերեսս նորա։ 20Եւ ասէ ցնա Սիսարա. Կաց դու առ դրան խորանիդ, եւ եղիցի եթէ եկեսցէ ոք առ քեզ եւ հարցցէ եւ ասասցէ ոք ցքեզ, եթէ՝ Է՞ ոք այդր այր, ասասցես թէ՝ Ոչ է։ 21Եւ ծածկեաց զնա ընդ փեղկիւքն նորա, եւ՝՝ ա՛ռ Յայել կին Քաբերայ զցից խորանին, եւ կալաւ զուռնն ի ձեռին իւրում, եւ եմուտ մեղմով առ նա, եւ բախեաց զցիցն ընդ ծամելիս նորա եւ վարսեաց ընդ գետինն. եւ նա տապալեցաւ ի մէջ ոտից նորա եւ եհան զոգի՝՝։ 22Եւ ահա Բարակ պնդեալ գայր զհետ Սիսարայ. եւ ել Յայել ընդ առաջ նորա եւ ասէ ցնա. Եկ այսր եւ ցուցից քեզ զայրն զոր դու խնդրես։ Եւ եմուտ առ նա. եւ ահա Սիսարա կայր անկեալ մեռեալ, եւ ցիցն ի ծամելոջ նորա։
23Եւ կորացոյց Տէր Աստուած յաւուր յայնմիկ զՅաբին արքայ Քանանացւոց առաջի որդւոցն Իսրայելի։ 24Եւ ձեռն որդւոցն Իսրայելի երթալով երթայր խստացեալ ի վերայ Յաբինայ արքային Քանանցւոց մինչեւ սատակեցին զնոսա։
Գրաբար, 1895 · HYGRB1895