Երեմիա մարգարեյի գիրք

45

1Բանն զոր խօսեցաւ Երեմիա առ Բարուք որդի Ներեայ, յորժամ գրեաց զբանսս զայսոսիկ ի մատենի ի բերանոյ Երեմիայի, յամին չորրորդի Յովակիմայ որդւոյ Յովսեայ արքայի Յուդայ. 2Այսպէս ասէ Տէր Իսրայելի ի վերայ քո, Բարուք. 3Որ ասացեր թէ՝ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, զի յաւել Տէր աշխատութիւն ի վերայ ցաւոց . ննջեցի հեծութեամբք, եւ հանգիստ ոչ գտի։ 4Այսպէս ասասցես ցնա, այսպէս ասէ Տէր. Ահա զոր ես շինեցի, ես ինձէն քակեցից. եւ զոր ես տնկեցի, ես ինձէն խլեցից՝ զամենայն զերկիրն զայն։ 5Եւ դու խնդրես քեզ մեծամե՞ծս. մի՛ խնդրեր. զի ահա ես ածից չարիս ի վերայ ամենայն մարմնոյ, ասէ Տէր, եւ տաց քեզ զանձն քո ի գիւտս յամենայն տեղւոջ ուր եւ երթայցես անդր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)