Հոբի գիրք
13
1Ահա զայս ամենայն ետես ակն իմ, եւ լուաւ ունկն իմ։ 2Եւ գիտեմ ես՝ որչափ եւ դուք խելամուտ էք, եւ չեմ անմտագոյն քան զձեզ։ 3Բայց սակայն ես ընդ Տեառն խօսեցայց, յանդիմանեցայց առաջի նորա՝ եթէ կամեսցի։ 4Բայց դուք ինձ բժիշկք մեղանչականք էք, եւ ողջացուցիչք չարեաց ամենեքեան՝՝։ 5Եղիցի ձեզ համրանալ, եւ համարեալ լիցի ձեզ յիմաստութիւն։ 6Լուարուք զյանդիմանութիւն բերանոյ իմոյ, եւ դատաստանի շրթանց իմոց անսացէք։ 7Ո՞չ ապաքէն առաջի Տեառն խօսիցիք՝՝, եւ յանդիման նորա նենգութիւն բարբառիք։ 8Կամ թէ թանգուզիցէ՞ք. զի դուք ամենեքեան դատաւորք եղերուք։ 9Զի բարւոք է եթէ քննեսցէ զձեզ. զի եթէ զամենայն արարեալ յաւելուցուք ի նա, 10ոչ ինչ սակաւ կշտամբեսցէ զձեզ. եւ՝՝ եթէ ի ծածուկ աչառիցէք։ 11Ո՞չ ապաքէն արհաւիրք նորա զարհուրեցուցանիցեն զձեզ, եւ ահ նորա անկցի ի վերայ ձեր։ 12Եւ դիպեսցին պերճութիւնքդ ձեր հանգոյն մոխրոյ, եւ մարմին կաւեղէն՝՝։ 13Կարկեցարուք՝ զի խօսեցայց ես, եւ հանգեայց ի սրտմտութենէ։ 14Առեալ՝՝ զմարմինս իմ յատամունս իմ, եւ զոգի իմ եդից ի ձեռին իմում։ 15Եթէ արկցէ զձեռն իւր զինեւ Հզօրն, քանզի եւ սկսեալ իսկ է. եթէ ո՞չ խօսեցայց եւ յանդիմանեցայց առաջի նորա։ 16Եւ այն դիպեսցի՝՝ ինձ ի փրկութիւն, քանզի ոչ մտցէ առաջի նորա նենգութիւն։ 17Լուարուք, լուարուք բանից իմոց, զի պատմեցից ձեզ լու ի լու։ 18Զի ահաւասիկ մերձեալ եմ ի դատաստանս իմ, եւ գիտեմ զի արդար երեւելոց եմ։ 19Զի ո՞վ է ոսոխն իմ եկեսցէ, զի արդ կարկեցայց եւ պակասեցայց։ 20Երկու ինչք պիտոյ են ինձ՝՝, եւ յայնժամ յերեսաց քոց ես ոչ թաքեայց։ 21Զձեռն քո ի բաց արա յինէն, եւ ահ քո զիս մի՛ զարհուրեցուսցէ։ 22Եւ ապա կոչեսցես զիս, եւ ես լուայց քեզ. եւ եթէ խօսեսցիս, եւ ես տաց քեզ՝՝ պատասխանի։ 23Քանի՞ ինչ են մեղք եւ անօրէնութիւնք իմ, ուսո ինձ՝ քանի՞օն իցեն՝՝։ 24Ընդէ՞ր թաքուցանես յինէն, համարիցիս զիս քեզ ոսոխ, 25կամ թէ ի հողմաշարժ տերեւո՞յ երկնչիցիս, կամ իբրեւ հողմավար խոտո՞յ կայցես ինձ հակառակ՝՝։ 26Զի գրեցեր զինէն չարիս, եւ արկեր զինեւ զմեղս մանկութեան։ 27Եդիր զոտն իմ ի պաշարման, պահեցեր զամենայն զգործս իմ՝՝, եւ յարմատս ոտից իմոց հասեր, 28որ իբրեւ զտիկ հնացեալ են՝՝, կամ իբրեւ զձորձս ցեցակեր։
Գրաբար, 1895 · HYGRB1895