Հոբի գիրք

17

1Հողմավար կորնչիմ, կարօտիմ գերեզմանի՝ եւ ոչ հասանեմ։ 2Տառապիմ աշխատեալ՝ եւ զի՞նչ գործեցից։ 3Գողացան օտարք զստացուածս իմ. ո՞վ է նա ընդ ձեռին իմում կապեսցի։ 4Զի զսիրտս իւրեանց թաքուցին յիմաստութենէ, վասն այսորիկ մի՛ բարձրացուսցես զնոսա։ 5Ի մասին իւրում պատմեսցէ զչարութիւնս. աչք իմ ի վերայ որդւոց հալեցան. 6եդիր զիս բամբասանս ազգաց, եղէ նոցա ծաղր։ 7Շլացան ի բարկութենէ աչք իմ, զի պաշարեալ եմ մեծապէս յամենեցունց։՝՝ 8Զարմանք կալան զճշմարիտս ի վերայ այսոցիկ, արդար ի վերայ անօրինի յարիցէ։ 9Կալցի հաւատարիմն զիւր ճանապարհ, սուրբն ձեռօք առցէ քաջալերութիւն։ 10Բայց արդ աղէ դուք եկայք յարեցարուք ամենեքեան, քանզի ոչ գտանեմ ի ճշմարտութիւն։ 11Աւուրք իմ անցին շարաւով, պայթեցին երակք՝՝ սրտի իմոյ։ 12Զգիշեր՝ տիւ եդին, լոյս մերձեալ յերեսաց խաւարի։ 13Զի եթէ համբերից՝ են իմ, ի միգի տարածեալ են անկողինք իմ։ 14Զմահ կոչեցի ինձ , եւ քոյր ինձ՝ զերր։ 15Արդ ո՞ւր է յոյս իմ, կամ թէ զբարութիւնս տեսանիցե՞մ։ 16Կամ թէ ընդ իս իսկ ի դժո՞խս իջանիցեն, կամ թէ միանգամայն ի հո՞ղ իջանիցեմք։՝՝

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)