Հոբի գիրք

18

1Կրկնեալ անդրէն Բաղդատայ Սաւքեցւոյ ասէ. 2Մինչեւ յեր՞բ ոչ դադարիցես, հանդարտեա՝ զի եւ մեք խօսեսցուք։ 3Ընդէ՞ր իբրեւ զչորքոտանիս լռեալ եմք առաջի քո, եւ դու մխեալ ես բարկութեամբ։ 4Իսկ արդ եթէ դու մեռանիցիս՝ անշէ՞ն մնայցէ առ ի ներքոյ երկնից, կամ թէ եւ լերինք ի հիմանէ տապալեսցի՞ն։

5Եւ լոյս ամպարշտաց շիջանիցի, եւ ոչ պատահեսցէ նոցա բոց։՝՝ 6Եւ լոյս նորա խաւար ի յարկի իւրում, եւ ճրագ ի վերայ նորա շիջցի։ 7Որսասցեն յետինք զինչս նորա. սխալեալ են խորհուրդք նորա։՝՝ 8Անկցի ոտն նորա յորոգայթ, եւ շաղեսցի ի թակարդի։ 9Եկեսցեն ի վերայ նորա որոգայթք, զօրացուսցէ ի վերայ նորա զծարաւիս։՝՝ 10Զի թաքուցեալ են յերկրի տոռունք նորա, եւ կալանք նորա ի վերայ շաւղաց նորա։ 11Սատակեսցեն զնա ցաւք շուրջանակի, բազումք զոտիւք նորա պատեսցին ի նեղութեան սովոյ։ 12Պատրաստեալ է նմա կործանումն ահագին, կերիցին կինք ոտից նորա։ 13Կերիցէ մահտարաժամ զգեղեցկութիւն նորա. 14վարեսցի բժշկութիւն ի յարկաց նորա. հասցէ նմա տագնապաւ պատուհաս արքունի։ 15Բնակեսցէ ի յարկի նորա ի գիշերի իւրում. ցրուեսցին վայելչութիւնք նորա ծծըմբով։՝՝ 16Ի ներքուստ արմատք նորա ցամաքեսցին, եւ ի անկցին հունձք՝՝ նորա։ 17Յիշատակ նորա կորիցէ յերկրէ, եւ ոչ գտցի առ երեսօք արտաքնովք՝՝։ 18Մերժեսցեն զնա ի լուսոյ ի խաւար, մի՛ եղիցի նմա ծանօթ ի ժողովրդեան իւրում։ 19Մի՛ լիցի ապրեալ ի ներքոյ երկնից նորա, այլ ի նորայսն կեցցեն օտարք։ 20Հեծեծեսցեն ի վերայ նորա յետինք, զառաջինս կալան զարմանք,՝՝ 21թէ այս են տունք անիրաւաց, եւ այս տեղի այնոցիկ զՏէր ոչ ճանաչիցեն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)