Հոբի գիրք

20

1Կրկնեալ անդրէն Մինեցւոյ ասէ. 2Ոչ այդպէս կարծէի խօսել քեզ ընդդէմ մեր զայդ. ո՞չ ապաքէն իմաստնագոյնք իցէք քան զիս։ 3Խրատու ակնածութեան իմոյ լուայց, եւ յիմաստութենէ արասցէ ինձ պատասխանի։ 4Միթէ զայդ յայսմ հետէ՞ գիտացեր. այլ յորմէհետէ եդաւ մարդ ի վերայ երկրի։ 5Զի ուրախութիւն ամպարշտաց բեկումն անհնարին, եւ խնդութիւն անօրինաց՝ կորուստ։ 6Եթէ ելանիցեն յերկինս պատարագք նորա, եւ զոհք նորա յամպս մերձեսցին։ 7Յորժամ համարեսցի թէ հաստատեալ իցէ՝ յայնժամ՝՝ ի սպառ կորիցէ, եւ որ գիտէին զնա՝ ասասցեն թէ՝ Ո՞ւր է։ 8Իբրեւ զերազ թռուցեալ ոչ գտցի, թռեաւ իբրեւ զտեսիլ գիշերական։ 9Ակն որ հայեցաւ ի նա՝ ոչ յաւելցէ, եւ ոչ ծանիցէ զնա տեղի իւր։ 10Զորդիս նորա սատակեսցեն վատթարք. ձեռք նորա բորբոքեսցին ցաւովք։՝՝ 11Ոսկերք նորա մանկութեամբ նորա, եւ ընդ նմին ի հող ննջեսցեն։ 12Եթէ քաղցրասցի ի բերան նորա չարութիւն, թաքուսցէ զայն ի ներքոյ լեզուի իւրոյ, 13խնայեսցէ ի նա, եւ մի՛ թողցէ զնա, եւ ժողովեսցէ զնա ի մէջ կոկորդի իւրոյ, 14եւ մի՛ կարասցէ օգնել անձին իւրում. լեղի իժի ի փորի իւրում։ 15Մեծութիւն անիրաւութեամբ ժողովեալ՝ փսխեսցի, ի տանէ նորա կորզեսցէ զնա հրեշտակ։ 16Զսրտմտութիւն վիշապաց ծծեսցէ, սպանցէ զնա լեզու օձի։ 17Մի՛ տեսցէ զկիթ արօտականաց, եւ մի՛ զարօտս մեղու եւ զկոգւոյ։ 18Ի զուր եւ ի տարապարտուց վաստակեցաւ ի մեծութիւն՝ ուստի ոչ ճաշակեսցէ, իբրեւ զխիստ ինչ զանծամ եւ զանկոտոր։ 19Զի զբազում տկարաց տունս խորտակեաց, եւ զյարկս յափշտակեաց եւ ոչ հաստատեաց։ 20Չիք փրկութիւն ստացուածոց նորա, ի ցանկութեան իւրում ոչ ապրեսցի. 21եւ մի՛ լիցին մթերք կերակրոց նորա. վասն այնորիկ մի՛ ծաղկեսցեն բարունակք նորա։՝՝ 22Յորժամ համարեսցի թէ ահա լցեալ իցէ՝ նեղեսցի. ամենայն տագնապ հասցէ ի վերայ նորա, 23թէ զիա՛րդ՝՝ լնուցու որովայն նորա. առաքեսցէ ի վերայ նորա զսրտմտութիւն , արկցէ զնովաւ ցաւս, 24եւ մի՛ ապրեսցի ի ձեռանէ երկաթոյ՝՝, խոցոտեսցէ զնա աղեղն պղնձի։ 25Անցցէ ընդ մարմինս նորա նետ. աստեղք շրջեսցին ի յարկս նորա՝ արհաւիրք ի վերայ նորա։ 26Ամենայն խաւար նմա մնասցէ, կերիցէ զնա հուր անշէջ. չարչարեսցէ եկամուտ զտուն նորա։՝՝ 27Յայտնեսցեն երկինք զանօրէնութիւն նորա. յարիցէ ի վերայ նորա ։ 28Քակտեսցէ կորուստ զտուն նորա ի սպառ, հասցէ ի վերայ նորա օր բարկութեան։՝՝ 29Այս բաժին է մարդոյ առ ի Տեառնէ, եւ այս ստացուածք ընչից նորա յԱյցելուէն՝՝։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)