Հոբի գիրք

26

1Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ. 2Յո՞ մօտիցիս, կամ ո՞ւմ օգնական լինելոց իցես. ո՞չ ապաքէն այնմ որոյ բազում է զօրութիւն, եւ որոյ հզօր է բազուկ իւր։ 3Ընդ ո՞ւմ խորհրդակից լինիցիս. ո՞չ ընդ այնմ որոյ ամենայն իմաստութիւն է. զո՞յր զհետ երթիցես, եթէ ոչ որոյ մեծ է զօրութիւն։՝՝ 4Ո՞ւմ պատմեցեր բան, եւ ո՞յր շունչ ել ի քէն։

5Միթէ սկայք ծնանիցի՞ն ի ներքուստ ջրոյ, եւ ի դրացեաց նորա։՝՝ 6Մերկ են առաջի նորա, եւ չիք զգեստ կորստեան։ 7Ձգեաց զհիւսիսի զոչնչիւ, կախեաց զերկիր ի վերայ ոչնչի։ 8Ծրարէ զջուրս յամպս իւր, եւ ոչ պատառեցաւ մէգ ի ներքոյ նորա։ 9Որ ունի զերեսս աթոռոյ, թռուցանէ նովաւ զմէգ իւր։ 10Հրաման պատեաց՝՝ զերեսօք ջրոյ՝ մինչ ի վախճան լուսոյ ընդ խաւարի։ 11Սիւնք երկնից թռեան եւ զարհուրեցան ի սաստէ նորա։ 12Զօրութեամբ հանդարտեցոյց զծով, նորա տարածեալ է համատարածն։ 13Աղխք երկնից սարսեցին ի նմանէ. հրամանաւ իւրով սպան զվիշապն ապստամբ։՝՝ 14Ահա այս է մասն ճանապարհի նորա. տակաւին զշիթս բանից նորա լուիցուք նովաւ.՝՝ զզօրութիւն որոտման նորա ո՞ գիտէ՝ յորժամ առնիցէ։

Գրաբար, 1895 · HYGRB1895