Հոբի գիրք

32

1Լռեցին եւ երեքին բարեկամք նորա այնուհետեւ ի խօսելոյ ընդդէմ Յոբայ. քանզի էր Յոբ առաջի նոցա՝՝։ 2Եւ բարկացաւ Եղիուս Բարաքիելի Բուզացի, Արամայ՝ աշխարհին Աւստացւոց՝՝. բարկացաւ Յոբայ յոյժ, զի երեւեցոյց զանձն առաջի Տեառն։ 3Եւ ի վերայ երեցուն բարեկամացն բարկացաւ յոյժ, զի ոչ կարացին տալ պատասխանի ընդդէմ Յոբայ. եւ եդեալ զնա լինել ամպարիշտ։ 4Եւ Եղիուս հանդարտեաց տալոյ պատասխանի Յոբայ, զի ծերագոյն քան զնա էին աւուրբք։ 5Եւ ետես Եղիուս եթէ ոչ գոյ պատասխանի ի բերան երեցունց արանցն, եւ սրտմտեցաւ բարկութիւն նորա։ 6Կրկնեալ անդրէն Եղիուսայ Բարաքիելի Բուզացւոյ, ասէ. Մանուկ եմ ես ժամանակաւ, եւ դուք էք ծերագոյնք. վասն որոյ լուռ եղէ, երկուցեալ պատմել զանձին իմոյ զիմաստութիւն։ 7Ասացի թէ՝ Բազմաժամանակեայք իցեն որ խօսիցին, եւ բազում ամօք գիտիցեն զիմաստութիւն։ 8Եւ ոչ այնպէս. այլ է մարդկան՝՝, եւ շունչ Ամենակալի է որ ուսուցանէ։ 9Ոչ բազմաժամանակեայք են իմաստունք, եւ ոչ ծերք գիտեն զիրաւունս։ 10Վասն որոյ ասացի. Լուարուք ինձ եւ պատմեցից ձեզ զոր գիտեմ. 11ունկն դիք բանից իմոց. ասացից ձեզ լու ի լու՝՝, մինչեւ քննիցէք զբանս. 12թէ ձեւք չափ իմանայցեմ.՝՝ եւ ահա չէր որ յանդիմանէր զՅոբ, եւ տայր պատասխանի բանից նորա ի ձէնջ։ 13Զի մի՛ ասիցէք. զիմաստութիւն ի Տէր յաւելեալք. 14եւ առն միում համարձակեցէք խօսել բանս այսպիսիս։՝՝

15Զարհուրեցան՝ եւ ոչ եւս ետուն . հնացուցին յինքեանց զբանս. 16հանդարտեցին եւ՝՝ ոչ խօսեցան, զի կացին եւ ոչ ետուն պատասխանի։ 17Կրկնեալ անդրէն Եղիուսայ ասէ. Դարձեալ խօսեցայց։՝՝ 18Զի լի եմ բանիւք, սատակէ զիս ոգի որովայնի։ 19Եւ որովայն իմ իբրեւ զտիկ քաղցուոյ կապեալ՝ եռայ, կամ զփուքս դարբնաց ուռուցեալ՝՝։ 20Խօսեցայց զի հանգեայց, բացեալ իմ։ 21Եւ ի մարդոյ ոչ ամաչեցից, եւ ի մարդկանէ ոչ պատկառեցից։ 22Քանզի ոչ գիտեմ աչառել երեսաց, ապա թէ ՝ եւ զիս ցեց կերիցէ՝՝։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)