Հոբի գիրք

40

1Դարձեալ կրկնեալ Տեառն յամպոյն՝ ասէ ցՅոբ. 2Ոչ այդպէս, այլ պնդեա՝՝ իբրեւ այր զմէջ քո. ես հարցից, եւ դու տուր ինձ պատասխանի։ 3Մի՛ զընկենուր զդատաստան իմ, եւ մի՛ համարիր այլ ինչ ազդարարեալ առ քեզ յայտնութիւն, բայց եթէ՝՝ զի երեւեսցիս արդար։ 4Եթէ առ բազուկ իցէ՞ քո Տեառն՝՝, եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես։ 5Արդ աղէ ա՛ռ բարձրութիւն, եւ զօրութիւն եւ փառս եւ պատիւ զգեցիր։ 6Առաքեա զհրեշտակս բարկութեամբ, եւ զամենայն հպարտս խոնարհեցո. եւ շիջո զամբարտաւանս։ 7Փտեա վաղվաղակի զամպարիշտս, 8եւ ծածկեա յերկրի բացէ ի բաց առ հասարակ, եւ լից զերեսս նոցա անարգանօք։ 9Իսկ յանձի՞ն կալայց արդեւք՝ եթէ կարօղ է փրկել աջ քո։

10Իսկ այդ քո առաջի է, զի գազանք իբրեւ զարջառ խոտ ճարակին։՝՝ 11Ահաւանիկ ոյժ իւր զմիջով իւրով, եւ զօրութիւն զպորտիւ որովայնի իւրոյ։ 12Կանգնեաց զտտուն իւր իբրեւ զնոճի. ջիղք իւր զմիմեամբք պատեալ։ 13Կողք իւր պղնձիք, եւ ողն իւր ձոյլ երկաթոյ։ 14Նա է արարածոց Տեառն, արարեալ խաղալիկ հրեշտակաց նորա։ 15Հասեալ ի վերայ առապար լերին՝ արար խնդութիւն չորքոտանեաց ի տարտարոսն։՝՝ 16Ընդ ազգի ազգի ծառովք ննջէ, առ պրտուով եւ եղեգամբ եւ կնիւնով։ 17Հովանոցանան ընդ նովաւ ծառք մեծամեծք հանդերձ անտառօք եւ ձողք հագնւոյ։՝՝ 18Եթէ լինիցի հեղեղ՝ ոչ զգասցէ. յանձնապաստան է, եթէ Յորդանան դիմեսցէ ի բերան նորա։ 19Յակնակապիճս իւր ընկալցի զնա։ Ի խուսափել նորա ծակիցե՞ս՝՝ զռնգունս նորա։

20Վերացուցանիցե՞ս զվիշապն կարթիւ, դնիցե՞ս պախուրցս շուրջ զցռկաւ նորա։ 21Եթէ կապիցե՞ս անուր ի քիթս նորա, անցուցանիցե՞ս դանդանաւանդ ընդ կզակս նորա։ 22Խօսիցի՞ ընդ քեզ հեզութեամբ, եւ կակուղ բարբառով։ 23Դնիցէ՞ ընդ քեզ ուխտ, նուաճիցե՞ս զնա ծառայ յաւիտենական։ 24Խաղայցե՞ս դու նովաւ իբրեւ ընդ հաւու, եւ կապիցե՞ս իբրեւ զձագ կապով՝՝։ 25Կերակրեսցի՞ն ազինք, եւ բաժանեսցե՞ն զնա ազգք Փիւնիկեցւոց։ 26Ամենայն նաւալուղակն ի մի վայր ժողովեալ, ոչ բարձցեն թեփ մի ի տտնոյ նորա, եւ ի նաւս ձկնորսաց խալամ նորա։՝՝ 27Դնիցես դու զձեռն քո ի վերայ նորա, յիշատակեալ որ լինելոց է ի մարմնի նորա, զի այլ ոչ եւս լինիցի։ 28Ոչ տեսեր զնա, եւ ոչ ի վերայ բանիցս ասացելոց զարմանայցես։՝՝

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)