Հոբի գիրք
41
1Ոչ երկնչիցիս՝ զի եւ ինձ պատրաստեալ է. բայց ո՞վ իցէ որ ինձ հակառակ կայցէ. 2կամ ո՞վ իցէ որ ինձ ընդդէմ դառնայցէ եւ հանդարտիցէ. եթէ ամենայն առ ի ներքոյ երկնից իմ է։ 3Ոչ լռեցից վասն նորա, եւ բան Հզօրին ողորմեսցի զուգականին նորա։՝՝ 4Ո՞ մերկասցէ զպատրուակ երեսաց նորա, եւ ընդ աղխս պատենից նորա ո՞ մտանիցէ. 5զդրունս երեսաց նորա ո՞ բանայցէ. շուրջ զատամամբք նորա ահ։ 6Փոր նորա վահանք պղձիք, յօդք նորա իբրեւ զվէմ գայլախազ,՝՝ 7մի զմիոյ կնի կցեալ, եւ օդ ոչ անցցէ ընդ նա։ 8Այր զեղբօր զհետ երթիցէ.՝՝ զմիմեանց կալցին, եւ մի՛ մեկնեսցին։ 9Ի փռնչելոյ նորա փայլատակունք հատանին, աչք նորա իբրեւ զտեսիլ արուսեկի։ 10Ի բերանոյ նորա ղամբարք բորբոքեալք, եւ հատանին անկանին շանթք հրոյ։ 11Ընդ ռընգունս նորա ծուխ ելանէ հնոցի հրոյ կայծականց։ 12Անձն նորա կայծակունք, եւ բոց ի բերանոյ նորա ելանէ։ 13Ի պարանոցի նորա բնակէ զօրութիւն, առաջի նորա կորուստ ընթանայ։ 14Անդամք մարմնոյ նորա մածեալք. եթէ զեղցէ՝՝ ի վերայ նորա՝ ոչ խլրտեսցին. 15զի սիրտ նորա սալացեալ է իբրեւ զվէմ, եւ հաստատեալ կայ իբրեւ զսալ դարբնաց անշարժ։ 16Ի խլրտել նորա՝ ահ գազանաց եւ չորքոտանեաց եւ զեռնոց երկրի։՝՝ 17Եթէ պատահեսցեն նմա արդունք, ոչ ստնանեն զէնք եւ նիզակք։ 18Քանզի համարի զերկաթ յարդ, եւ զպղինձ իբրեւ զփայտ փուտ։ 19Ոչ խոցոտէ զնա աղեղն պղնձի. համարի զռմբաքար խոտ. 20եւ իբրեւ զեղէգն համարեցան նմա ուռունք. ծաղր առնէ զշարժումն հրալից։ 21Անկողինք նորա տէգք սրեալք. ամենայն ոսկի ծովու ընդ նովաւ իբրեւ զկաւ անբաւ։՝՝ 22Եռացուցանէ զանդունդս իբրեւ զկաթսայ, համարի զծով իբրեւ զոչինչ, 23եւ զտարտարոսն անդնդոց իբրեւ զգերի մի. համարեցաւ զանդունդս իւր ճեմելի։՝՝ 24Եւ չիք ինչ յերկրի՝ որ նման է նմա, արարեալ խաղալիկ հրեշտակաց իմոց՝՝։ 25Զամենայն բարձունս տեսանէ, եւ ինքն է թագաւոր ամենայնի՝ որ ի ջուրսն են՝՝։
Գրաբար, 1895 · HYGRB1895