Ղևտացիների գիրք

26

1Մի՛ առնիցէք ձեռագործս կամ դրօշեալս, եւ մի՛ կանգնիցէք ձեզ արձան, եւ մի՛ քարկոթող դնիցէք յերկրի ձերում պագանել նմա. ես եմ Տէր ձեր։

2Զշաբաթս իմ պահեսջիք, եւ ի սրբութեանց իմոց երկնչիջիք. զի ես եմ Տէր։

3Եթէ ըստ հրամանաց իմոց գնայցէք, եւ զպատուիրանս իմ պահիցէք եւ առնիցէք զնոսա, 4տաց ձեզ անձրեւ ի ժամանակի իւրում, եւ երկիրն տացէ զարմտիս իւր, եւ ծառք դաշտաց տացեն զպտուղս իւրեանց. 5եւ հասանիցեն ձեր կալք ի կութս, եւ կութք ի սերմանս հասանիցեն, եւ կերիջիք զհաց ձեր ցյագ, եւ բնակեսջիք անհոգութեամբ յերկրի ձերում։ 6Եւ տաց խաղաղութիւն յերկրին ձերում, եւ ննջիցէք, եւ ոչ ոք իցէ որ զարհուրեցուցանիցէ զձեզ. եւ կորուսից զգազանս չարս յերկրէ ձերմէ. եւ մի՛ անցցէ յերկրի ձեր։ 7Եւ հալածեսջիք զթշնամիս ձեր, եւ անկանիցին առաջի ձեր սպանմամբ։ 8Եւ հալածիցեն ի ձէնջ հինգք զհարեւր, եւ հարեւրք ի ձէնջ հալածեսցեն զբեւրս, եւ անկանիցին թշնամիք ձեր առաջի ձեր սրով։ 9Եւ հայեցայց ի ձեզ, եւ աճեցուցից զձեզ եւ բազմացուցից զձեզ, եւ հաստատեցից զուխտ իմ ընդ ձեզ։ 10Եւ կերիջիք զհին եւ զհնոյ հին, եւ զհինն յերեսաց նորոյն հանիջիք ի բաց։ 11Եւ զուխտ իմ ի ձեզ. եւ ոչ գարշեսցի անձն իմ ի ձէնջ. 12եւ գնացից ի ձեզ, եւ եղէց ձեր Աստուած, եւ դուք եղիջիք ինձ ի ։ 13Ես եմ Տէր Աստուած ձեր որ հանի զձեզ յերկրէն Եգիպտացւոց, մինչ էիք դուք ծառայք. եւ խզեցի զկապանս լծոյն ձերոյ, ածի զձեզ համարձակութեամբ՝՝։

14Ապա թէ ոչ լսիցէք ինձ, եւ ոչ առնիցէք զամենայն հրամանս իմ զայսոսիկ, 15այլ հեստիցէք սոցա, եւ յիրաւանց իմոց տաղտկայցեն անձինք ձեր, առ ի չառնելոյ ձեզ զամենայն զպատուիրանս իմ եւ ցրելոյ զուխտն իմ, 16արարից նոյնպէս եւ ես ձեզ. հաստատեցից ի վերայ ձեր տագնապաւ տարակուսանս, զքոս եւ զդալուկն որ սորեցուցանիցեն զաչս ձեր, եւ հաչիցէք յանձինս ձեր, եւ սերմանեսջիք ի սնոտիս զսերմանիս ձեր, եւ զայն հակառակորդք ձեր կերիցեն. 17հաստատեցից զերեսս իմ ի ձեզ, եւ անկանիջիք առաջի թշնամեաց ձերոց, եւ հալածեսցեն զձեզ ատելիք ձեր, եւ լինիջիք փախստեայք առանց ուրուք հալածելոյ զձեզ։ 18Եւ եթէ տակաւին ոչ լսիցէք ինձ՝ յաւելից խրատել զձեզ եւթնպատիկ ի վերայ մեղացն ձերոց։ 19Եւ խորտակեցից զհպարտութիւն ամբարտաւանութեանց ձերոց. եւ արարից ձեզ զերկինս երկաթի եւ զերկիր ձեր իբրեւ պղնձի։ 20Եւ եղիցի ընդունայն զօրութիւն ձեր. եւ մի՛ տացէ երկիր ձեր զսերմանիս իւր, եւ մի՛ ծառ վայրաց տացէ զպտուղ իւր։

21Եւ եթէ տակաւին գնայցէք դուք խոտորնակս, եւ ոչ կամիցիք լսել ինձ, յաւելից ձեզ հարուածս եւթնպատիկ ըստ անօրէնութեան ձերում։ 22Եւ առաքեցից ի վերայ ձեր գազանս չարս երկրի, կերիցեն զձեզ, եւ սատակեսցեն զանասունս ձեր, եւ արարից զձեզ. եւ կուրասցին ճանապարհք ձեր։ 23Ապա թէ այնու եւս ոչ խրատիցիք, այլ տակաւին խոտորնակս գնայցէք ընդ իս, 24գնացից եւ ես ընդ ձեզ բարկութեամբ խոտորնակս. եւ հարից զձեզ եւթնպատիկ փոխանակ մեղաց ձերոց։ 25Եւ սատակեցից զձեզ սրով խնդրել զվրէժ ուխտին. եւ թէ ամրանայցէք ի քաղաքս ձեր, եւ առաքեցից մահ ի ձեզ, եւ մատնեսջիք ի ձեռս թշնամեաց։ 26Ի նեղել զձեզ ռոճկաւ հացի, եփեսցեն տասն զհացն ձեր ի միում թոնրի, եւ տացեն զհաց ձեր կշռով. եւ կերիջիք եւ մի՛ յագեսջիք։

27Եւ եթէ այնու եւս ոչ լուիցէք ինձ, այլ գնայցէք ընդ իս խոտորնակս, 28եւ ես գնացից ընդ ձեզ բարկութեամբ խոտորնակս, եւ խրատեցից զձեզ եւթնպատիկ ըստ մեղաց ձերոց. 29եւ կերիջիք զմարմինս ուստերաց ձերոց, եւ զմարմինս դստերաց ձերոց կերիջիք։ 30Եւ զարձանս ձեր, եւ աւերեցից զփայտեղէն ձեռագործս ձեր՝՝, եւ արկից զդիս ձեր զդիակամբք կռոց ձերոց, եւ գարշեսցի անձն իմ ի ձէնջ։ 31Եւ արարից զքաղաքս ձեր աւերակս, եւ թափուր արարից զսրբութիւնս ձեր, եւ ոչ հոտոտեցայց ի հոտ զոհից ձերոց։ 32Եւ աւերեցից զերկիրն ձեր, եւ զարմասցին ընդ նա թշնամիքն ձեր որ բնակեալ իցեն ի նմա։ 33Եւ ցրուեցից զձեզ ընդ ազգս, եւ սատակեսցէ զձեզ սուրն եկեալ ի վերայ, եւ եղիցի երկիրն ձեր աւերակ եւ քաղաքք ձեր թափուրք։ 34Յայնժամ հաճեսցի երկիրն ընդ շաբաթս իւր զամենայն աւուրս աւերածոյն իւրոյ, եւ դուք եղիջիք յերկրին թշնամեաց ձերոց՝ յերկիր օտար. յայնժամ շաբաթասցի երկիրն, եւ հաճեսցի ընդ շաբաթս իւր. 35զամենայն աւուրս աւերածոյն իւրոյ շաբաթասցի զշաբաթսն զոր ոչ շաբաթացաւ ի շաբաթս ձեր՝ ի ժամանակի յորում բնակէիքն ի նմա։ 36Եւ ի վերայ մնացելոցն ի ձէնջ ածից դողումն ի սիրտս նոցա յերկրի թշնամեացն իւրեանց. եւ հալածեսցէ զնոսա ձայն տերեւոյ խարխափելոյ, եւ փախիցեն որպէս որ փախչիցին ի պատերազմէ, եւ անկանիցին առանց ուրուք հալածելոյ։ 37Եւ թողցէ զեղբայր իւր իբրեւ ի պատերազմի՝ առանց ուրուք զհետ մտանելոյ, եւ ոչ կարիցէք ընդդէմ դառնալ թշնամեաց ձերոց։ 38Եւ կորնչիցիք ի մէջ ազգաց, եւ կերիցէ զձեզ երկիրն թշնամեաց ձերոց։ 39Եւ մնացեալքն ի ձէնջ սատակեսցին վասն մեղաց իւրեանց յերկրի թշնամեաց իւրեանց, եւ վասն մեղաց հարց իւրեանց՝ որ ընդ նոսա մաշիցին։

40Եւ խոստովան լինիցին զմեղս իւրեանց եւ զհարց իւրեանց, զի յանցեան եւ արհամարհեցին զիս, եւ զի գնացին առաջի իմ խոտորնակս, 41եւ ես գնացից ընդ նոսա բարկութեամբ խոտորնակս, կորուսից զնոսա յերկրի՝՝ թշնամեաց իւրեանց, յայնժամ ամաչեսցէ սիրտ նոցա անթլփատ, եւ յայնժամ հաճեսցին մեղս իւրեանց, 42եւ յիշեցից զուխտն Յակոբայ եւ զուխտն Իսահակայ, եւ զուխտն Աբրահամու յիշեցից, եւ զերկիրն յիշեցից։

43Եւ երկիրն լքցի ի նոցանէ. յայնժամ ընկալցի երկիրն զշաբաթս իւր՝ յաւերել նորա վասն նոցա, եւ նոքա ընկալցին զանօրէնութիւնս իւրեանց, փոխանակ զի զիրաւունս իմ արհամարհեցին, եւ ի հրամանաց իմոց տաղտկացաւ անձն նոցա։ 44Եւ ես՝ էին յերկրի թշնամեաց իւրեանց, ոչ արարի զնոսա, եւ տաղտկացայ նոքօք առ ի սատակելոյ զնոսա՝ ցրել զուխտ իմ որ ընդ նոսա. զի ես եմ Տէր Աստուած նոցա. 45եւ յիշեցից զառաջին ուխտն նոցա, յորժամ հանի զնոսա յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան՝՝, առաջի ամենայն ազգաց՝ լինել նոցա Աստուած. զի ես եմ Տէր։ 46Այս են եւ հրամանք եւ օրէնք, զոր ետ Տէր ի մէջ իւր եւ ի մէջ որդւոցն Իսրայելի ի լերինն Սինայ ի ձեռն Մովսիսի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)