Ավետարան ըստ Մատթէոսի

28

1Եւ յերեկոյի շաբաթուն յորում լուսանայր միաշաբաթին, եկն Մարիամ Մագդաղենացի եւ մեւս Մարիամն տեսանել զգերեզմանն։ 2Եւ ահա շարժումն մեծ եղեւ, զի հրեշտակ Տեառն իջեալ յերկնից մատուցեալ ի բաց թաւալեցոյց զվէմն ի դրաց անտի, եւ նստէր ի վերայ նորա. 3եւ էր տեսիլ նորա իբրեւ զփայլակն, եւ հանդերձ նորա սպիտակ իբրեւ զձիւն։ 4Եւ յահէ անտի նորա խռովեցան պահապանքն, եւ եղեն իբրեւ զմեռեալս։ 5Պատասխանի ետ հրեշտակն եւ ասէ ցկանայսն. Մի՛ երկնչիք դուք, գիտեմ զի զՅիսուս զխաչելեալն խնդրէք. 6չէ աստ, քանզի յարեաւ, որպէս ասացն. եկայք, տեսէք զտեղին ուր կայր։ 7Եւ վաղվաղակի երթայք, ասացէք աշակերտացն նորա թէ՝ Յարեաւ. եւ ահա յառաջանայ քան զձեզ ի , անդ տեսանիցէք զնա. ահա ասացի ձեզ։ 8Եւ ելեալ վաղվաղակի ի գերեզմանէ անտի ահիւ եւ խնդութեամբ բազմաւ՝ ընթանային պատմել աշակերտացն։

9Եւ ահա պատահեաց նոցա Յիսուս եւ ասէ. Ո՛ղջ էք։ Եւ նոքա մատուցեալ կալան զոտս նորա եւ պագին նմա։ 10Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս. Մի՛ երկնչիք, երթայք, ասացէք եղբարցն իմոց զի երթիցեն ի Գալիլեա եւ անդ տեսցեն զիս։

11Իբրեւ նոքա գնացին, ահա ոմանք ի զօրականացն եկին ի քաղաքն, եւ պատմեցին քահանայապետիցն զամենայն որ ինչ եղեւն։ 12Եւ նոքա ժողովեալ հանդերձ ծերովքն, խորհուրդ առեալ՝ արծաթ յոյժ ետուն զօրականացն, 13եւ ասեն. Ասասջիք եթէ՝ Աշակերտքն նորա եկեալ գիշերի գողացան զնա, մինչ մեք ի էաք։ 14Եւ եթէ լուր լիցի այդ առ դատաւորն, մեք հաճեսցուք զնա եւ զձեզ անհոգս արասցուք։ 15Եւ նոցա առեալ զարծաթն, արարին որպէս ուսանն. եւ ել համբաւս այս ի Հրէից մինչեւ ցայսօր։

16Իսկ մետասան աշակերտքն գնացին ի Գալիլեա ի լեառնն՝ ուր ժամադիր եղեւ նոցա Յիսուս։ 17Իբրեւ տեսին զնա, երկիր պագին նմա, եւ ոմանք յերկուացան։ 18Եւ մատուցեալ Յիսուս խօսեցաւ ընդ նոսա եւ ասէ. Տուաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս եւ յերկրի. որպէս առաքեաց զիս , եւ ես առաքեմ զձեզ։՝՝ 19Գնացէք այսուհետեւ, աշակերտեցէք զամենայն հեթանոսս, մկրտեցէք զնոսա յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։ 20Ուսուցէք նոցա պահել զամենայն որ ինչ պատուիրեցի ձեզ. եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս, մինչեւ ի կատարած աշխարհի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)