Նէեմիայի գիրք

11

1Եւ նստան իշխանք ժողովրդոցն , եւ արկին վիճակս, զի մին ի տասանց որում եւ ելցէ վիճակն՝ նստցի յԵրուսաղէմ սրբութեան, իններորդքն գնասցեն յիւրաքանչիւր քաղաքս։ 2Եւ օրհնեաց ժողովուրդն զարսն զայնս որ որոշեցան եւ նստան յԵրուսաղէմ։ 3Եւ այս են իշխանք երկրին որ յԵրուսաղէմ, եւ՝՝ քահանայք եւ Ղեւտացիք եւ Նաթանացիք, եւ որդիք ծառայիցն Սողոմոնի։ 4Եւ որք նստան յԵրուսաղէմ, էին յազգէն Յուդայ եւ Բենիամինի։ Եւ այս են յորդւոցն Յուդայ. Աթեէ որդի Ոզիայ, որդի Զաքարեայ, որդի Ամարեայ, որդի Սափատեայ, որդի Մաղէեղայ յորդւոցն Փարեսայ, 5եւ Մաասիա, որդի Բարուք, որդի Աղազայ, որդի Ոզիայ, որդի Ադիայ, որդի Յովարիբ, որդի Զաքարեայ, որդի Սեղովնի։ 6Ամենայն որդիք Փարեսի որ նստան յԵրուսաղէմ, չորեքհարեւր վաթսուն եւ ութ՝ արք զօրաւորք։

7Եւ այս են որդիք Բենիամինի. Սեղոն որդի Մեսեղովմ, որդի Յովադ, որդի Փադայի, որդի Կովղիայ, որդի Մաասիա, որդի Աթիէլ, որդի Եսայեայ։ 8Եւ զհետ նորա Գեբէի, Սեղէի, ինն քառասուն եւ ութ։ 9Եւ Յովսէս որդի Զեքրի՝ այցելու եւ վերակացու ի վերայ նոցա. եւ Յուդա որդի Ասանայ՝ որ էր երկրորդ ի քաղաքին։

10Եւ ի քահանայիցն, Յեդայիա որդի Յովարիբ, 11Յաքին, Սարիա, որդի Եղքեայ, որդի Մեսուղամ, որդի Սադովկ, որդի Մարաւովթ, Ետովբ. եւ էին տունք իւրեանց մօտ ի տաճարն Տեառն՝՝. 12եւ եղբարք նոցա որ գործէին զգործ սպասաւորութեան տանն Տեառն՝ ութ հարեւր քսան եւ երկու. եւ Ադայի որդի Երովմ, որդւոյ Փաղայիայ, որդւոյ Ամասեայ, որդի Զաքարեայ, որդի Փասեուր, որդի Մեղքիայ։ 13Եւ եղբարք նորա իշխանք հայրապետացն, երկերիւր քառասուն եւ երկու. եւ Ամեսայի Եզրիէլ, 14եւ եղբարք նոցա զօրաւորք հարեւր քսան եւ ութ. եւ այցելու եւ վերակացու նոցա Զեքրիէլ՝ որ էր ի մեծաց իշխանաց։

15Եւ յՂեւտացւոցն Սամէիա որդի Ասուբ, Եզրովմ։ 17Եւ Մաթանացիք, որդի Միքայ եւ Յորեբ, որդիք Սամուի՝ երկերիւր եւթանասուն եւ չորս։ 19Եւ դռնապանք, Ակուբ, Տեղամին եւ եղբարք նորա՝ հարեւր եւթանասուն եւ երկու՝՝։ 22Եւ այցելու եւ վերակացու Ղեւտացւոցն յԵրուսաղէմ, Ոզա որդի Բանի, որդի Ասաբեայ, որդի Մատթանի, որդի Միքայ, յորդւոցն Ասափայ որ էին երգեցիկք մօտ առ Տեառն. 23վասն զի հրաման թագաւորին էր առ նոսա լինել անդ. եւ անխափան ունել զպաշտօնն։ 24Եւ Փաթաւա որդի , Զարեհ որդի Յուդայ, որ ի ձեռանէ թագաւորին ունէր զամենայն կազմած, եւ բնակէր յագարակի իւրում։

25Եւ յորդւոցն Յուդայ որք նստան ի Կարիաթարբա, եւ եւ Բերսաբէէ. եւ բնակութիւն նոցա Ղաքիս. 30եւ ագարակք իւրեանց, որք եւ ունէին զԲերսաբէէ։ 31Եւ որդիք Բենիամինի ի Գաբա՝ 36Մաքմաս. եւ Ղեւտացւոցն բաժին Յուդա եւ Բենիամին։՝՝

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)