Թվոց գիրք

27

1Եւ մատեան դստերքն Սաղպաադու որդւոյ Ոփերայ, որդւոյ Գաղաադու, որդւոյ Մաքիրայ, ի գնդէն Մանասէի որդւոցն Յովսեփայ. եւ այս են անուանք նոցա. Մաաղա եւ Նուա եւ Էգղա եւ Մեղքա եւ Թերսա. 2կացին առաջի Մովսիսի եւ առաջի Եղիազարու քահանայի եւ առաջի իշխանացն, եւ առաջի ամենայն ժողովրդեան ի դրան խորանին վկայութեան, եւ ասեն. 3 մեր մեռաւ յանապատի անդ. եւ նա ոչ էր ի մէջ ժողովրդեանն գումարելոց առաջի Տեառն ի ժողովրդեանն , որ վասն մեղաց իւրոց մեռաւ. եւ որդիք ոչ եղեն նորա։ 4Եւ արդ մի՛՝՝ ջնջեսցի հօր մերոյ ի միջոյ ցեղի իւրոյ, վասն զի ոչ գոյր նորա որդի. տուք մեզ ժառանգութիւն ի մէջ եղբարց հօր մերոյ։ 5Եւ մատոյց զդատաստան նոցա առաջի Տեառն։ 6Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. 7Ուղիղ խօսեցան դստերքն Սաղպաադու. տալով տացես նոցա կալուածս ժառանգութեան ի մէջ եղբարց հօր իւրեանց, եւ դիցես զվիճակ հօրն իւրեանց զնոքօք. 8եւ ընդ որդիսն Իսրայելի խօսեսցիս եւ ասասցես. Այր ոք եթէ մեռանիցի, եւ ուստր ոչ գուցէ նորա, տացէ զժառանգութիւն իւր դստեր իւրում. 9եւ եթէ ոչ գուցէ նորա դուստր, տաջիք զժառանգութիւն եղբօր իւրում՝՝. 10եւ եթէ ոչ գուցեն նորա եղբարք, տաջիք զժառանգութիւն հօրեղբօր իւրում՝՝. 11եւ եթէ ոչ գուցեն եղբարք հօր նորա, տաջիք զժառանգութիւն ընտանւոյ մերձաւորի նորա. ի ցեղէն նորա ժառանգեսցէ զնորայն. եւ եղիցի այդ որդւոցն Իսրայելի դատաստանի, որպէս հրաման ետ Տէր Մովսիսի։

12Եւ ասէ Տէր ցՄովսէս. Ել ի լեառնն որ յայնկոյս է՝ ի լեառն ի Նաբաւ՝՝, եւ տես զերկիրն Քանանացւոց զոր ես տաց որդւոցն Իսրայելի ի կալուած. 13տեսցես զնա եւ յաւելցիս առ քո եւ դու, որպէս յաւելաւ քո ի Հովր լերինն՝՝։ 14Վասն զի անցէք զբանիւ իմով յանապատին ի Սին ի հակառակել ժողովրդեանն առ ի սուրբ առնելոյ զիս եւ ոչ արարէք զիս սուրբ՝՝ ի վերայ ջրոցն յանդիման նոցա. այն է յանապատին ի Սին։

15Եւ ասէ Մովսէս ցՏէր. ( 16) Տեսցէ Տէր հոգւոց ամենայն մարմնոյ այր ի վերայ ժողովրդեանս այսորիկ, 17որ ելանիցէ առաջի սոցա, եւ որ հանիցէ եւ մուծանիցէ զսոսա. եւ մի՛ լինիցի ժողովուրդս Տեառն իբրեւ զոչխարս որոց ոչ իցէ ։

18Եւ խօսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ. Առ դու քեզ զՅեսու որդի Նաւեայ, զայր յորում գոյ , եւ դիցես զձեռս քո ի վերայ նորա. 19եւ կացուսցես զնա յանդիման Եղիազարու քահանայի եւ պատուիրեսցես նմա՝՝ յանդիման ամենայն ժողովրդեանն, եւ վասն նորա՝՝ յանդիման նոցա. 20եւ տացես ի փառաց քոց ի վերայ նորա, զի լուիցեն նմա որդիքն Իսրայելի։ 21Եւ կացցէ առաջի Եղիազարու քահանայի, հարցցեն ի նմանէ զիրաւունս յայտնութեանց՝՝ առաջի Տեառն. ըստ բանի բերանոյ նորա ելանիցեն, եւ ըստ բանի բերանոյ նորա մտանիցեն, ինքն եւ որդիքն Իսրայելի միաբան եւ ամենայն ժողովուրդն։ 22Եւ արար Մովսէս որպէս պատուիրեաց նմա Տէր. եւ առեալ զՅեսու կացոյց առաջի Եղիազարու որդւոյ Ահարոնի՝՝ քահանայի, եւ առաջի ամենայն ժողովրդեանն։ 23Եւ եդ զձեռս իւր ի վերայ նորա, արար զնա յանձն՝ որպէս պատուիրեաց Տէր՝՝ Մովսիսի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)