Թվոց գիրք
30
1Եւ խօսեցաւ Մովսէս ընդ իշխանս որդւոցն Իսրայելի եւ ասէ. Այս բան է զոր հրամայեաց Տէր. 2Այր ոք այր՝ եթէ ուխտիցէ ուխտ Տեառն, կամ երդնուցու երդումն սահմանաւ, կամ սահմանիցէ՝՝ ինչ վասն անձին իւրոյ, մի՛ արասցէ ապախտ զբան իւր. այլ զամենայն ինչ որ ելանիցէ ի բերանոյ իւրմէ՝ արասցէ։
3Եւ եթէ կին ոք ուխտիցէ ուխտ Տեառն, կամ սահմանիցէ սահման ինչ ի տան հօր իւրոյ ի մանկութեան իւրում. 4եւ լսիցէ հայր նորա զուխտս նորա եւ զսահմանս նորա զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, եւ լռեսցէ նմա հայր նորա, կացցեն ամենայն ուխտք նորա, եւ ամենայն սահմանքն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին նմա։ 5Եւ եթէ ոչ առնուցու յանձն հայր նորա յաւուր յորում լսիցէ զամենայն ուխտսն նորա, եւ զսահմանսն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, մի՛ կացցեն. եւ Տէր անպարտ արասցէ զնա. զի ոչ առ յանձն հայր նորա։
6Ապա թէ լինելով լինիցի առն, եւ ուխտք իւր ի նմա իցեն ըստ ուխտելոյ շրթանց իւրոց զոր սահմանեաց զանձնէ իւրմէ, 7եւ լսիցէ այրն նորա եւ լռիցէ նմա յաւուր յորում լսիցէ, այնպէս կացցեն ամենայն ուխտք նորա, եւ սահմանքն նորա զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին։ 8Ապա թէ ոչ առնուցու յանձն այր նորա յաւուր յորում լսիցէն, ամենայն ուխտքն նորա եւ ամենայն սահմանքն զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ մի՛ հաստատեսցին. զի այրն ոչ առ յանձն. եւ Տէր անպարտ արասցէ զնա։
9Եւ ուխտք այրւոյ կամ հանելոյ, զոր ուխտիցէ զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին նմա։ 10Ապա թէ ի տան առն իւրոյ իցեն ուխտք նորա, կամ սահմանն զոր սահմանիցէ երդմամբ զանձն իւրմէ, 11եւ լսիցէ այր նորա եւ լռիցէ նմա, եւ առնուցու նմա յանձն, կացցեն ամենայն ուխտք նորա, եւ ամենայն սահմանք նորա զոր սահմանեաց զանձնէ իւրմէ՝ հաստատեսցին նմա։ 12Եւ եթէ խափանելով խափանեսցէ այրն նորա յորում աւուր լսիցէ զամենայն ինչ որ ելանիցէ ի շրթանց նորա ըստ ուխտից նորա եւ ըստ սահմանացն նորա զանձնէ իւրմէ, մի՛ հաստատեսցի նմա. զի այր նորա զանցոյց, եւ Տէր անպարտ արասցէ զնա։ 13Զամենայն ուխտ եւ զամենայն երդումն կապոյ առ լլկելոյ զանձն, այր նորա հաստատեսցէ նմա, եւ այր նորա զանցուսցէ։ 14Եւ եթէ լռելով լռեսցէ նմա օր ըստ օրէ, հաստատեսցէ նմա զամենայն ուխտսն իւր, եւ զսահմանսն կացուսցէ նմա. վասն զի լռեաց նմա յաւուրն յորում լուաւ։ 15Եւ եթէ զանցուցանելով զանցուսցէ այր նորա յետ աւուրն յորում լուաւ, ընկալցի զմեղս իւր։
16Այս իրաւունք են զոր պատուիրեաց Տէր Մովսիսի ընդ այր եւ ընդ կին իւր, ընդ հայր եւ ընդ դուստր իւր՝ ի մանկութեանն ի տան հօր իւրոյ։