Սողոմոնի Առակների գիրք
7
1Որդեակ, պահեա զբանս իմ, եւ զպատուիրանս իմ ծածկեա յանձին քում։ Որդեակ, պատուեա զՏէր եւ զօրացիր, եւ բաց ի նմանէ յայլ ումեքէ մի՛ երկնչիր։ 2Որդեակ,՝՝ պահեա զպատուիրանս իմ եւ կեցցես, եւ զբանս իմ իբրեւ զբիբ աչաց։ 3Յեռ զնոսա ընդ մատունս քո, եւ գրեա յընդարձակութիւն սրտի քո։ 4Ասա զիմաստութիւն քոյր քեզ լինել, եւ զհանճար արա քեզ ծանօթ, 5զի պահեսցէ զքեզ ի կնոջէ օտարէ եւ ի չարէ՝՝, յորժամ բանիւք զքեզ ի պատրանս արկանիցէ։ 6Ի պատուհանից տան իւրոյ ի հրապարակս կարկառեալ, 7զոր տեսանիցէ՝՝ յանմիտ մանկանց, զպակասամիտն յերիտասարդաց, 8որ անցանիցեն ընդ հրապարակս առ անկեամբ գնացից տան նորա, 9եւ խօսիցի ընդ խաւար երեկոյին, յորժամ դադարեալ ի մթոց գիշերոյն իցեն. 10եւ կինն ընդ առաջ լինի նմա պոռնկութեան կերպարանօք, որ յիմարեցուցանէ զմիտս երիտասարդաց՝ 11սրարբեալ՝՝ եւ պակշոտեալ, ի տան ոչ դադարեն ոտք նորա. 12զի ժամանակ ինչ արտաքոյ յածի, եւ ժամանակ ինչ ի հրապարակս առ ամենայն անկեան դարանակալ լինի։ 13Ապա բուռն հարեալ համբուրեաց զնա, եւ լրբենի երեսօք ասէ ցնա. 14Ուխտք խաղաղութեան են ինձ, այսօր հատուցանեմ զաղօթս իմ. 15սմին իրի իսկ ելի ընդ առաջ քո. ցանկացեալ երեսաց քոց՝ գտի զքեզ։ 16Երիզապատ պնդեցի զգահոյս իմ, պաստառալիր Եգիպտացւովք զարդարեցի. 17քրքմացան պատրաստեցի զանկողինս իմ, եւ զտուն իմ կինամոմով խնկեցի։ 18Եկ եւ վայելեսցուք սիրով մինչեւ յառաւօտն, եկ եւ խաղասցուք ցանկութեամբ. 19զի ոչ է այր իմ ի տան, այլ գնացեալ է ճանապարհ հեռի, 20զքսակն արծաթոյ ի ձեռին իւրում առեալ, յետ բազում աւուրց թէ ուրեք գայցէ ի տուն իւր։ 21Եւ մոլորեցոյց զնա բազում բանիւք, եւ խեղդիւք շրթանց իւրոց վարանեաց զնա։ 22Եւ նա գնաց զկնի նորա յիմարեալ՝ իբրեւ զարջառ ի սպանումն, եւ իբրեւ զշուն տոռամբ, 23կամ իբրեւ զեղջիւրու հարեալ նետիւ ընդ լերդակողմն՝՝. եւ փութայ իբրեւ զհաւ ի ծօղակս, եւ ոչ գիտէ եթէ վասն անձին կորստեան ընթանայ։
24Արդ, որդեակ, լուր ինձ, եւ անսա բանից բերանոյ իմոյ։ 25Մի՛ խոտորեսցի սիրտ քո ի ճանապարհս նորա, եւ մի՛ մոլորեսցիս ի շաւիղս նորա։ 26Զի զբազումս տապաստ արկեալ է նորա խոցոտելով, եւ անթիւ են՝՝ սպանեալք ի նմանէ։ 27Ճանապարհք դժոխոց են տուն նորա, որ իջուցանեն ի շտեմարանս մահու։
Գրաբար, 1895 · HYGRB1895