Սաղմոսներ
1
ՍԱՂՄՈՍ Ա
1Երանեալ է այր որ ոչ գնաց ի խորհուրդս ամպարշտաց, ի ճանապարհի մեղաւորաց նա ոչ եկաց, եւ յաթոռս ժանտից ոչ նստաւ. 2այլ յօրէնս Տեառն են կամք նորա, եւ յօրէնս նորա խորհեսցի նա ի տուէ եւ ի գիշերի։ 3Եւ եղիցի նա որպէս ծառ որ տնկեալ է ի գնացս ջուրց, որ զպտուղ իւր ի ժամու տացէ, եւ տերեւ նորա մի՛ թափեսցի. եւ զամենայն զոր ինչ արասցէ՝ յաջողեսցի նմա։ 4Ոչ այսպէս են ամպարիշտք, եւ ոչ այնպէս.՝՝ այլ որպէս զփոշի զոր հոսէ հողմ ի վերայ երեսաց երկրի՝՝։ 5Վասն այսորիկ ոչ յարիցեն ամպարիշտք ի դատաստան, եւ ոչ մեղաւորք ի խորհուրդս արդարոց։ 6Քանզի ճանաչէ Տէր զճանապարհս արդարոց, ճանապարհք ամպարշտաց կորիցեն։