Սաղմոսներ
111
ՍԱՂՄՈՍ ՃԺԱ (ՃԺԲ)
Ալէլուիա։
1Երանեալ է այր որ երկնչի ի Տեառնէ, զպատուիրանս նորա նա կամի յոյժ։ 2Հզօր եղիցի յերկրի զաւակ նորա, եւ ազգ ուղղոց օրհնեսցի։ 3Փառք եւ մեծութիւն են ի տան նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից։ 4Ծագեաց ի խաւարի լոյս ուղղոց, ողորմած գթած եւ արդար է Տէր։ 5Քաղցր այր ողորմի եւ տայ փոխ, յօրինէ զբան իւր ի դատաստանի. 6զի յաւիտեան նա մի՛ սասանեսցի, յիշատակ յաւիտենից եղիցի արդարն. 7ի համբաւէ չարէ նա մի՛ երկիցէ. պատրաստ է սիրտ նորա յուսալ առ Աստուած։ 8Հաստատեալ է սիրտ նորա եւ նա մի՛ երկիցէ, մինչեւ տեսցէ ի թշնամիս իւր։ 9Սփռեաց եւ ետ աղքատաց. արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ եղջեւր նորա բարձր եղիցի փառօք։ 10Մեղաւորն տեսցէ եւ բարկասցի, զատամունս իւր կրճտեսցէ եւ հալեսցի, եւ ցանկութիւն մեղաւորաց կորիցէ։