Սաղմոսներ

126

ՍԱՂՄՈՍ ՃԻԶ (ՃԻԷ)

Օրհնութիւնք աստիճանաց։

1Եթէ ոչ Տէր շինէ զտուն, ի նանիր վաստակին շինօղք նորա. եթէ ոչ Տէր պահէ զքաղաք, ընդունայն տքնին պահապանք նորա։ 2Ի նանիր է ձեզ յառնելն . արդ արիք՝ մինչչեւ էք ննջեցեալ, եւ ոյք ուտէք զհաց ցաւոց, ի ժամանակի որպէս տացի՝՝ սիրելեաց իւրոց։ 3Ժառանգութիւն Տեառն որդիք , որոյ վարձք իւր են, այն է որովայնի իւրոյ՝՝։ 4Որպէս նետք ի ձեռս հզօրի, այնպէս են թօթափելոց։ 5Երանի՛ որ զցանկութիւն իւր ի նոցանէն. մի՛ ամաչեսցեն՝ յորժամ խօսեսցին թշնամիք նոցա ընդ նոսա առ դրանն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)