Սաղմոսներ
127
ՍԱՂՄՈՍ ՃԻԷ (ՃԻԸ)
Օրհնութիւնք աստիճանաց։
1Երանի՛ ամենեցուն ոյք երկնչին ի Տեառնէ, եւ գնան ի ճանապարհս նորա։ 2Զվաստակս ձեռաց քոց կերիցես, երանի է քեզ, եւ բարի եղիցի։ 3Կին քո որպէս այգի վայելուչ՝՝ յանկիւնս տան քո, որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ շուրջ զսեղանով քով։ 4Այսպէս օրհնեսցի ամենայն մարդ որ երկնչի ի Տեառնէ։ 5Օրհնեսցէ զքեզ Տէր ի Սիոնէ, եւ տեսցես դու զբարութիւն յԵրուսաղէմ զամենայն աւուրս կենաց քոց. 6տեսցես դու զորդիս որդւոց քոց։ Խաղաղութիւն ի վերայ Իսրայելի։