Սաղմոսներ

14

ՍԱՂՄՈՍ ԺԴ (ԺԵ)

Ի կատարած. Սաղմոս Դաւթի։

1Տէր, ո՞վ կացցէ ի խորանի քում, կամ ո՞վ բնակեսցէ ի լեառն սուրբ քո։

2Որ գնայ ամբիծ, գործէ զարդարութիւն, խօսի զճշմարտութիւն ի սրտի իւրում. 3որ ոչ նենգաւորեաց լեզուաւ իւրով, եւ չար ընկերի իւրում ոչ արար, ի մերձաւորաց նա ոչ առնու։ 4Արհամարհեալ է առաջի նորա չարագործն, զերկիւղածս Տեառն փառաւոր առնէ, ընկերի իւրում՝՝ եւ ոչ ստէ։ 5Զարծաթ իւր ի վարձու ոչ տայ, կաշառ ի իրաւանց ոչ առնու. որ զայս արասցէ, նա մի՛ սասանեսցի յաւիտեան։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)