Սաղմոսներ
141
2Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայնիւ իմով զՏէր աղաչեցի։ 3Սփռեցից առաջի Տեառն զաղօթս իմ, եւ զնեղութիւնս իմ առաջի նորա պատմեցից։ 4Ի նուաղել յինէն հոգւոյ իմոյ, դու, Տէր, ծանեար զշաւիղս իմ, ի ճանապարհ յոր եւ գնայի՝ թաքուցաւ ինձ որոգայթ։ 5Հայէի յաջմէ եւ տեսանէի, եւ ոչ ոք էր որ ճանաչէր զիս. կորեաւ յինէն փախուստ իմ՝՝, եւ ոչ ոք էր որ խնդրէր զանձն իմ։ 6Աղաղակեցի առ քեզ, Տէր, եւ ասացի. Դու ես յոյս եւ բաժին իմ յերկրին կենդանեաց։ 7Նայեաց, Տէր, յաղօթս իմ, զի ես խոնարհ եղէ յոյժ. ապրեցո զիս ի հալածչաց իմոց, զի հզօր եղեն քան զիս։ 8Տէր, հան ի բանտէ զանձն իմ, գոհանամ զանուանէ քումմէ. ինձ սպասեն արդարք քո մինչեւ՝՝ հատուսցես ինձ։