Սաղմոսներ
143
ՍԱՂՄՈՍ ՃԽԳ (ՃԽԴ)
Սաղմոս Դաւթի. առ Գողիադ։՝՝
1Օրհնեալ Տէր Աստուած իմ, որ ուսոյց զձեռս իմ ի պատերազմ, եւ զմատունս իմ ի ճակատամարտ։ 2Ողորմութիւն իմ եւ ապաւէն իմ, օգնական իմ եւ փրկիչ իմ. ապաւէն իմ, եւ ես յուսամ ի նա. ո հնազանդ առնէ զժողովուրդս ընդ ինեւ։
3Տէր, ո՞ է մարդ զի յայտնեցար նմա, կամ որդի մարդոյ՝ թէ համարիս ինչ զնա։ 4Մարդ նանրութեան նմանեաց, եւ աւուրք նորա որպէս հովանի անցին։
5Տէր, խոնարհեցո զերկինս եւ էջ, մերձեա ի լերինս՝ եւ ծխեսցին։ 6Փայլատակեա զփայլատակունս քո եւ խռովեա զնոսա, առաքեա զնետս քո եւ ցրուեա զնոսա։ 7Առաքեա զձեռն քո ի բարձանց եւ փրկեա զիս ի ջուրց բազմաց, եւ ի ձեռաց որդւոց օտարաց։ 8Որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց։
9Աստուած, յօրհնութիւն նոր օրհնեցից զքեզ, տասնաղեաւ սաղմոսարանաւ սաղմոս ասացից քեզ։ 10Ո տացէ զփրկութիւն թագաւորաց մերոց, որ փրկելոցն իցէ զԴաւիթ ծառայ իւր ի սրոյ չարէ։ 11Փրկեա զիս եւ ապրեցո ի ձեռաց որդւոց օտարաց, որոց բերանք իւրեանց խօսեցան զնանրութիւն, եւ աջ նոցա աջ է մեղաց։ 12Որոց ուստերք իւրեանց՝՝ որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց, դստերք նոցա զարդարեալ եւ պաճուճեալ՝՝ ի նմանութիւն տաճարի. 13շտեմարանք նոցա լի են եւ բղխեն ի միմեանս, խաշինք նոցա բազմածինք են եւ բազմանան ի գնացս իւրեանց. 14անդեայք նոցա՝՝ պարարտք են. ոչ գոյ խրամատութիւն ցանկոյ նոցա, եւ ոչ աղաղակ ի հրապարակս նոցա։ 15Արդ երանեցից՝՝ ժողովրդեան որոց այս այսպէս է. նա՝ երանի՛ ժողովրդեան որոյ Տէր Աստուած է նոցա։