Սաղմոսներ

15

2Պահեա զիս, , զի ես ի քեզ յուսացայ. ասացի Տեառն. Տէր իմ ես դու, եւ բարիք իմ ինձ ի քէն են։ 3Սրբոց քոց որ են յերկրի քում, սքանչելի արարեր զամենայն կամս իմ՝՝ ի նոսա։ 4Յաճախեսցին նոցա, յետ այսորիկ ապա վաղվաղեսցին. ոչ ժողովեցայց ի ժողովս՝՝ նոցա յարեանց, եւ ոչ յիշեցից զանուանս նոցա ի շրթունս իմ։ 5Տէր բաժին ժառանգութեան իմոյ եւ բաժակի իմոյ, դու ես, որ այսրէն դարձուցանես զժառանգութիւն իմ յիս։ 6Վիճակք ելին ինձ ընդ ընտիրս, եւ ժառանգութիւն իմ հաճոյ եղեւ ինձ։ 7Օրհնեցից զՏէր որ իմաստուն արար զիս. մինչ ի գիշերի եւս խրատեցին զիս երիկամունք իմ։ 8Յառաջագոյն տեսանէի զՏէր առաջի իմ յամենայն , զի է ընդ աջմէ իմմէ զի մի՛ սասանեցայց։ 9Վասն այսորիկ ուրախ եղեւ սիրտ իմ, եւ ցնծացաւ լեզու իմ, եւս եւ մարմին իմ բնակեսցէ յուսով։ 10Զի ոչ թողցես զանձն իմ ի դժոխս, եւ ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն։ 11Ցուցեր ինձ քո կենաց, լցուցեր զիս ուրախութեամբ երեսաց քոց, ի քաղցրութենէ վայելչութեան աջոյ՝՝ քո մինչեւ ի սպառ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)