Սաղմոսներ

18

2Երկինք պատմեն զփառս Աստուծոյ, եւ զարարածս ձեռաց նորա պատմէ հաստատութիւն։ 3Օր աւուր բղխէ զբան, եւ գիշեր գիշերի ցուցանէ զգիտութիւն։ 4Ոչ են բանք եւ ոչ են , որոց ոչ լսին ձայնք նոցա։ 5Ընդ ամենայն ել բարբառ նոցա, մինչեւ ի ծագս աշխարհի են խօսք նոցա։ 6Յարեւու եհար զխորան իւր՝՝, եւ ինքն որպէս փեսայ զի ելանէ յառագաստէ իւրմէ, ցնծայ նա որպէս սկայ յընթանալ զճանապարհս իւր։ 7Ի ծագաց երկնից են , հանգիստ նորա մինչեւ ի ծագս նորուն. եւ ոչ ոք իցէ որ թաքիցէ ի տապոյ նորա։

8Օրէնք Տեառն ամբիծ են եւ դարձուցանեն զհոգիս. վկայութիւն Տեառն հաւատարիմ, եւ իմաստուն առնէ զտղայս։ 9Արդարութիւնք Տեառն ուղիղ են եւ ուրախ առնեն զսիրտս, պատուիրանք Տեառն լոյս են եւ լոյս տան աչաց։ 10Երկեւղ Տեառն սուրբ է եւ մնայ յաւիտեան, Տեառն ճշմարիտ է, եւ արդար է նոյն։ 11Ցանկալի է նա քան զոսկի եւ զականս պատուականս բազումս, քաղցր է նա քան զմեղու խորիսխ։՝՝ 12Քանզի ծառայ քո պահեսցէ զայս, ի պահել նմա հատուցումն բազում։

13Զյանցուածս իւր ո՞վ կարէ առնուլ ի միտ. ի գաղտնեաց իմոց սուրբ արա զիս, Տէր. 14եւ յօտարէն՝՝ պահեա զծառայս քո. ապա թէ ոչ տիրեսցեն ինձ. յայնժամ ամբիծ եղէց, եւ սուրբ եղէց ի մեղաց մեծաց։ 15Եղիցին քեզ հաճոյ բանք բերանոյ իմոյ, եւ խորհուրդք սրտի իմոյ առաջի քո յամենայն , օգնական իմ՝՝ եւ փրկիչ իմ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1895)