Սաղմոսներ

20

2Տէր, ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն, ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ։ 3Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա, եւ զկամս շրթանց նորա ոչ արգելեր ի ։ 4Ժաման արարեր զնա յօրհնութիւն քաղցրութեան քո, եւ եդիր ի գլուխ նորա ի քարէ պատուականէ՝՝։ 5Կեանս խնդրեաց ի քէն, եւ ետուր նմա ընդ երկայն աւուրս, յաւիտեանս յաւիտենից։ 6Մեծ են նորա ի փրկութեան քում, զփառս եւ զմեծվայելչութիւն դիցես ի վերայ նորա։ 7Տացես զնա յօրհնութիւն յաւիտեանս յաւիտենից, ուրախ արասցես զնա յուրախութիւն երեսաց քոց։ 8Թագաւոր յուսացաւ ի Տէր, յողորմութենէ Բարձրելոյն նա մի՛ սասանեսցի։

9Գտցի ձեռն քո ի վերայ թշնամեաց քոց, եւ աջ քո գտցէ զամենայն ատելիս քո։ 10Դիցես զնոսա որպէս հնոց հրոյ՝ ի երեսաց քոց՝՝. Տէր բարկութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա, եւ հուր կերիցէ զնոսա։ 11 նոցա յերկրէ կորիցէ, եւ զաւակ նոցա յորդւոց ի մարդկանէ։ 12Խոտորեցան ի քէն չարութեամբ, խորհեցան խորհուրդ զոր ոչ կարասցեն հաստատել։ 13Արասցես զնոսա , ի մնացուածս քո պատրաստեսցես զերեսս՝՝ նոցա։ 14Բարձր լեր, Տէր, ի զօրութեան քում. օրհնեսցուք, եւ սաղմոս ասասցուք զօրութեան քում։

Գրաբար, 1895 · HYGRB1895