Սաղմոսներ
24
2Առ քեզ, Տէր, համբարձի զանձն իմ. 3Աստուած իմ, ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից, եւ մի՛ ծիծաղեսցին զինեւ թշնամիք իմ։ 4Ամենեքեան որք համբերեն քեզ՝ մի՛ ամաչեսցեն, այլ ամաչեսցեն անօրէնք յունայնութեան իւրեանց։ 5Զճանապահս քո, Տէր, ցոյց ինձ, եւ զշաւիղս քո ուսո ինձ. առաջնորդեա ինձ ի ճշմարտութեան քում եւ ուսո զիս, զի դու ես Աստուած փրկիչ իմ. եւ ես քեզ համբերի զօրհանապազ։ 6Յիշեա, Տէր, զգթութիւնս քո եւ զողորմութիւնս որ ենն յաւիտենից։ 7Զմեղս մանկութեան իմոյ եւ զանգիտութեան իմոյ մի՛ յիշեր, այլ յիշեա զիս, Տէր, ըստ ողորմութեան քում՝ վասն քաղցրութեան քո. 8զի քաղցր եւ ուղիղ ես, Տէր. վասն այսորիկ օրէնսգէտ առնես զմեղաւորս ի ճանապարհի։ 9Առաջնորդես հեզոց ի դատաստանի, եւ ուսուցանես հեզոց զճանապահս քո։ 10Ամենայն ճանապարհք Տեառն ողորմութեամբ եւ ճշմարտութեամբ են այնոցիկ, որ խնդրեն զուխտ եւ զվկայութիւն նորա։ 11Վասն անուան քո, Տէր, քաւեա զմեղս իմ, զի բազում եղեն։ 12Ո՞վ է մարդ որ երկնչի ի Տեառնէ. օրէնսգէտ առնէ զնա ի ճանապարհի յոր եւ հաճեցաւ։ 13Անձն նորա ի բարութեան հանգիցէ, եւ զաւակ նորա ժառանգեսցէ զերկիր։ 14Զօրութիւն է Տէր՝՝ երկիւղածաց իւրոց, եւ զկտակարանս իւր ուսուցանէ նոցա։ 15Աչք իմ յամենայն ժամ առ Տէր են, եւ նա հանէ յորոգայթէ զոտս իմ։ 16Նայեա առ իս եւ ողորմեա ինձ, զի միամօր եւ աղքատ եմ ես։ 17Նեղութիւնք սրտի իմոյ բազում եղեն յոյժ, եւ ի վշտաց իմոց հան զիս։ 18Տես զխոնարհութիւն իմ եւ զվաստակ իմ, եւ թող ինձ զամենայն մեղս իմ։ 19Տես զթշնամիս իմ զի բազում եղեն, ատելութիւն զոր ի նանիր ատեցին զիս։ 20Պահեա զանձն իմ եւ փրկեա զիս, եւ մի՛ յամօթ եղէց զի յուսացայ ի քեզ։ 21Ամբիծք եւ ուղիղք կցորդ եղեն ինձ, եւ՝՝ ես քեզ համբերի։ 22Փրկեա, Աստուած, զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա։