Սաղմոսներ
25
ՍԱՂՄՈՍ ԻԵ (ԻԶ)
Ի կատարած. Սաղմոս Դաւթի։
1Դատ արա ինձ, Տէր, զի ես յամբծութեան իմում գնացի, ի Տէր յուսացայ զի մի՛ եղէց հիւանդ՝՝։ 2Փորձեա զիս, Տէր, եւ քննեա զիս, փորձեա զերիկամունս իմ եւ զսիրտ իմ։ 3Ողորմութիւն քո, Տէր, առաջի աչաց իմոց, եւ հաճոյ եղէց՝՝ ճշմարտութեան քում։ 4Ոչ նստայց ես յաթոռս նանրաց, եւ ընդ անօրէնս ես ոչ մտից։ 5Ատեցի ես զժողովս չարաց, եւ ընդ ամպարիշտս ես ոչ նստայց։ 6Լուացայց սրբութեամբ զձեռս իմ, եւ շուրջ եղէց զսեղանով քով, Տէր։ 7Լսել ինձ՝՝ զձայն օրհնութեան քո, եւ պատմել զամենայն սքանչելիս քո։ 8Տէր, սիրեցի զվայելչութիւն տան քո, եւ զտեղի յարկի փառաց քոց։ 9Մի՛ կորուսաներ ընդ ամպարիշտս զանձն իմ, եւ մի՛ ընդ արս արիւնահեղս զկեանս իմ։ 10Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեան են, եւ աջ նոցա լի է կաշառօք։ 11Ես յամբծութեան իմում գնացի, փրկեա զիս, Տէր, եւ ողորմեա ինձ։ 12Ոտն իմ կացցէ յուղղութեան, յեկեղեցիս մեծս օրհնեցից զքեզ՝՝։