Սաղմոսներ
26
ՍԱՂՄՈՍ ԻԶ (ԻԷ)
Սաղմոս Դաւթի, մինչչեւ օծեալ էր։՝՝
1Տէր լոյս իմ եւ կեանք իմ, ես յումմէ՞ երկեայց. Տէր ապաւէն կենաց իմոց, ես յումմէ՞ դողացայց։ 2Ի մերձենալ առ իս չարաց ուտել զմարմին իմ, նեղիչք իմ եւ թշնամիք իմ նոքա տկարացան եւ անկան։ 3Թէ պատրաստեսցի ի վերայ իմ պատերազմ, ոչ երկիցէ սիրտ իմ. թէ յարիցէ ի վերայ իմ ճակատամարտ, սակայն եւ յայսմիկ ի քեզ, Տէր, յուսացայ։ 4Զմի խնդրեցի ի Տեառնէ եւ զսոյն աղաչեմ, բնակել ինձ ի տան Տեառն զամենայն աւուրս կենաց իմոց. տեսանել ինձ զվայելչութիւն Տեառն, եւ հրաման տալ՝՝ ի տաճարի նորա։ 5Ծածկեաց զիս ի խորանի իւրում յաւուր չարի, ընդ յարկաւ արար զիս ի ծածկոյթ խորանի իւրում. ի վիմի բարձր արարեր զիս։ 6Եւ այժմ բարձր արա զգլուխ իմ ի վերայ թշնամեաց իմոց. շուրջ եղէց՝՝ եւ մատուցից ի խորանի նորա պատարագ օրհնութեան, օրհնեցից եւ սաղմոս ասացից Տեառն։ 7Լուր, Տէր, ձայնի իմում, զի կարդացի առ քեզ. ողորմեա ինձ եւ լուր ինձ։ 8Զի քեզ ասաց սիրտ իմ, եւ խնդրեցին երեսք իմ,՝՝ զերեսս քո, Տէր, խնդրեցից։ 9Մի՛ դարձուցաներ զերեսս քո յինէն, եւ մի՛ խոտորիր բարկութեամբ ի ծառայէ քումմէ. օգնական իմ լեր, Տէր, եւ մի՛ անարգեր զիս, եւ մի՛ թողուր զիս, Աստուած փրկիչ իմ։ 10Հայր իմ եւ մայր իմ թողին զիս, եւ Տէր ընկալաւ զիս։ 11Օրէնսգէտ արա զիս, Տէր, ի ճանապարհի քում, եւ առաջնորդեա ինձ ի շաւիղս քո ուղիղս։ 12Վասն թշնամեաց իմոց, մի՛ մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց. յարեան ի վերայ իմ վկայք մեղաց, եւ ստեցին ինձ յանօրէնութեան իւրեանց։ 13Հաւատացի տեսանել զբարութիւն Տեառն յերկրին կենդանեաց։ 14Համբեր Տեառն եւ քաջալերեաց, զօրասցի սիրտ քո եւ համբեր Տեառն։
Գրաբար, 1895 · HYGRB1895